Ֆիլիպինների նախագահին քննադատել են Coldplay-ի համերգին գնալու համար՝ ուղղաթիռ օգտագործելու պատճառով
Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը քննադատության թիրախում է հայտնվել մայրաքաղաք Մանիլայի հյուսիսային մասում հանրահայտ Coldplay խմբի համերգին ներկա գտնվելու համար նախագահական ուղղաթիռ օգտագործելու համար. նախագահն ուղղաթիռն օգտագործել է քաղաքի սարսափելի խցանումները շրջանցելու համար:
Սոցցանցերում շատերը մեղադրում են նախագահին հարկատուների փողերը վատնելու համար և մատնանշում, որ հանրությունը ստիպված է ամեն օր դիմանալ Մանիլայի մետրոպոլիտենի մղձավանջային երթևեկությանը, գրում է The Guardian-ը:
Նախագահի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Coldplay-ի համերգի պատճառով քաղաքում խցանումներն ավելի էին շատացել, ինչը նշանակել է, որ եթե նախագահը մեքենայով գնար համերգին, կարող էին անկանխատեսելի բարդություններ առաջանալ:
«Ճանապարհային իրավիճակը պոտենցիալ վտանգ էր ներկայացնում մեր նախագահի անվտանգության համար», - նշվել է հաղորդագրության մեջ:
Ակտիվիստ Ռենատո Ռեյեսը որոշումը որակել է «լուրջ վիրավորանք միլիոնավոր ֆիլիպինցի ուղևորներին»՝ հավելելով, որ Մանիլայի մետրոպոլիտենը վերջին միջազգային հետազոտության մեջ դասվել է որպես ամենավատ երթևեկություն ունեցող:
Coldplay-ի շոուի ժամանակ խմբի մենակատար Քրիս Մարտինը կատակել է Մանիլայի երթևեկության մասին և շնորհակալություն հայտնել հանդիսատեսին համառության համար. «Մենք տեսել ենք շատ խցանումներ: Բայց ես կարծում եմ, որ ձերը թիվ մեկն է աշխարհում: Շնորհակալ եմ, որ ջանք գործադրեցիք՝ հաղթահարելու այդ բոլոր դժվարությունները՝ այստեղ լինելու համար»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է