Ռուսաստանը 5-8 տարուց կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա․ Գերմանիայի պաշտպանության նախարար
Մենք գրեթե ամեն օր սպառնալիքներ ենք լսում Կրեմլից՝ վերջին շրջանում կրկին Բալթյան երկրների մեր ընկերների հասցեին, ուստի պետք է հաշվի առնել, որ Վլադիմիր Պուտինը մի օր կարող է նույնիսկ հարձակվել ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա։ Այս մասին «Tagesspiegel» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
«Մեր փորձագետները ենթադրում են, որ դա հնարավոր կլինի հինգից ութ տարվա ընթացքում»,- ասել է նա՝ նշելով, որ չի հավատում, որ այժմ հարձակման հավանականություն կա, հաղորդում է «Bild»-ը։
Նախարարը կոչ է արել նախօրոք դիմել նախազգուշական քայլերի՝ մասնավորապես պաշտպանական արդյունաբերությունը հզորացնելու ուղղությամբ։ Նա արդեն առաջ է քաշել պարտադիր զինվորական ծառայության ներդրման գաղափարը և պատրաստվում է մինչև ապրիլ նման առաջարկություն ներկայացնել կառավարության հաստատմանը։ Պիստորիուսն ասել է, որ պատրաստ է գերմանական անձնագիր չունեցողների համար հասանելի դարձնել ծառայությունը զինված ուժերում։ «Մենք առաջինը չենք լինի Եվրոպայում, որ կանի դա»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը՝ հավելելով՝ պետք է արագ ուժեղացնեն երկրի պաշտպանական կարողությունները՝ հաշվի առնելով «սպառնալիքի լրջությունը»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է