Նախկին բորտուղեկցորդուհին Japan Airlines-ի նախագահ է նշանակվել
Japan Airlines ավիաընկերության պատմության մեջ առաջին անգամ կին նախագահ է նշանակվել. ընդ որում, նոր նախագահը նախկինում եղել է ավիաընկերության շարքային բորտուղեկցորդուհի, գրում է Reuters-ը:
Միցուկո Տոտորին, որն իր պարտականություններն ու լիազորությունները կստանձնի ապրիլի մեկին, ընկերության թիմին միացել է 1985-ին: Ծառայելով բորտուղեկցորդուհի՝ նա տարիների ընթացքում սկսել է առաջ շարժվել կարիերայի աստիճանով ու տարբեր պաշտոններ զբաղեցրել:
Տոտորիի նշանակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ճապոնական ընկերությունները բախվում են աճող ճնշման՝ խթանելու գենդերային բազմազանությունը և լուծելու գենդերային վարձատրության տարբերությունը, որն ամենավատն է «Մեծ յոթնյակի» երկրների շարքում:
«Հուսով եմ, որ իմ նշանակումը որպես նախագահ կարող է ոգեշնչել կին աշխատողներին՝ անելու հաջորդ քայլը»,- ասել է նա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է