Հայկական հարցը ֆրանսիական հարց է. Ռետայո
Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևի շուրջ ընթացող լսումների ժամանակ բանաձևի նախագծի հեղինակ սենատոր Բրյունո Ռետայոն իր ելույթը սկսել է Անատոլ Ֆրանսի մեջբերումով. «Ինչ-որ տեղ Արևելքում մեր քույրը մահանում է»: Ֆրանսիացի գրողի այս խոսքերն ասվել են 1916 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայտնում է 1lurer.am-ը:
Ռետայոն այնուհետև հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերին ԼՂ ողջ հայ բնակչությունն ընդամենը երեք օրում լքել է հայրենի հողը։
«Հայկական հարցը ֆրանսիական հարց է»,- ասել է սենատորը՝ ընդգծելով, որ բանաձևի նախագիծը միջկուսակցական է, և դա խոսում է Ֆրանսիայի միասնական դիրքորոշման մասին։
Սուտն ու բռնակալությունը գնում են ձեռք ձեռքի տված, ասել է Բրյունո Ռետայոն՝ խոսելով Ալիևի ռեժիմի մասին։
«Բաքվի դիրքորոշումը ցեղասպանության ժխտումն է, էքսպանսիոնիզմը: Ալիևն անընդհատ ասում է, որ Երևանը հայերի կողմից գողացված ադրբեջանական քաղաք է»,- հայտարարել է Ռետայոն։
Սենատորը հիշեցրել է Էրդողանի և Ալիևի պահանջը՝ իրենց առաջ բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ինչը Հայաստանի ինքնիշխանության խախտում է։
Ռետայոն ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել շտապ առաքելություն ուղարկել ԼՂ՝ գնահատելու հայկական մշակութային ժառանգության վիճակը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից