Հանդիպումից հետո անցել է ընդհատակ ու չի պատասխանում ո՛չ արցախցիների զանգերին, ո՛չ էլ ընդունում է նրանց
«Հրապարակ» թերթը գրում է. «Բռնի տեղահանումից շաբաթներ անց Արցախի դատավորները, մեր տեղեկություններով, հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ՝ խնդրելով լուծումներ գտնել, թե ինչպես կարող են Արցախից բռնի տեղահանված դատավորները Հայաստանում կենսաթոշակ ստանալ: Թեկուզ եթե ոչ այն չափով, ինչքան հայաստանյան գործընկերներն են ստանում, բայց ստանան։ Խոսքը 21 դատավորի մասին է, որոնցից 18-ը 10-15 տարվա աշխատանքային փորձ ունի։
Չնայած ԲԴԽ ղեկավարն Արցախի գործընկերներին ընդունել է ջերմ եւ սիրալիր մթնոլորտում, խոստացել իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ քննարկել ու մի լուծում գտնել, սակայն այդ հանդիպումից հետո անցել է ընդհատակ ու չի պատասխանում ո՛չ արցախցիների զանգերին, ո՛չ էլ ընդունում է նրանց։
Նշենք, որ, օրինակ, դատախազությունում, Քննչական կոմիտեում քննություն կազմակերպեցին արցախցի գործընկերների համար, որպեսզի լավ արդյունք ցուցաբերածներին ընդունեն համակարգ: Իհարկե, հետո պատճառաբանեցին, թե քանի դեռ ՀՀ քաղաքացի չեն, չեն կարող աշխատանքի անցնել, ու արհեստականորեն խոչընդոտներ ստեղծեցին շատերի համար, որովհետեւ «վերեւից» ասվել էր` չընդունեք, սակայն դատավորներին անգամ այդ հնարավորությունը չեն տվել: Հայաստան տեղափոխվելուց հետո նրանք ոչ միայն գործազուրկ են, այլեւ զրկված են թոշակից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից