Ամերիկահայ գործարարի կողմից հիմնված Embodied ընկերության ստեղծած ռոբոտը մրցանակի է արժանացել Լաս Վեգասում
Ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի Embodied ընկերության արտադրած Մոքսի ռոբոտը Լաս Վեգասում ստացել է CES 2024 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի նորարարական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը «Արհեստական բանականություն» անվանակարգում: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։
Մոքսի ռոբոտն իր արհեստական բանականությամբ (ԱԲ) հեղափոխական տեխնոլոգիա է համարվում երեխաների զարգացման ոլորտում: Այն ստեղծվել է 2016 թվականին ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի հիմնած Embodied, Inc. ընկերության կողմից:
Ռոբոտը նախատեսված է ֆիզիկական և այլ խնդիրներ ունեցող 5-10 տարեկան երեխաների համար: Մոքսին սովորեցնում է երեխաներին շփվել՝ զարգացնելով նրանց էմոցիոնալ որակները: Օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն՝ Մոքսին ցուցաբերում է ամբողջական մոտեցում, որն օգնում է երեխային խաղի միջոցով սովորել զարգացման հիմնական հմտությունները։ Այն նաև թույլ է տալիս հավելվածի միջոցով հետևել երեխայի զարգացման փուլերին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից