Եթե պատերազմը շարունակվեր, շատ դժվար կլիներ «ազատագրել» Քելբաջարն ու Լաչինը. Ալիև
Իհարկե, եթե պատերազմը շարունակվեր, հատկապես ձմռանը շատ դժվար կլիներ «ազատագրել» Քելբաջարն ու Լաչինը։ Աս մասին հայտարարել է Ադրբջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Իհարկե, սա կանեինք, բայց մեր կորուստները շատ մեծ կլինեին։ Նույնիսկ բազմապատիկ ավելի, քան պատերազմի 44 օրերի ընթացքում։ Եվ մենք բոլորս դա լավ գիտեինք։ Այժմ բոլորն, ովքեր այցելում են այս շրջանները, տեսնում են, թե որքան դժվար է տեղանքն այնտեղ։
Բայց եթե Հայաստանը չստորագրեր հանձնման ակտը, մենք կշարունակեինք պատերազմը այնքան ժամանակ, քանի դեռ նպատակին չէր հասել»,- ասել է նախագահը։
Ալիևը նաև նշել է, որ եռակողմ հայտարարության այդ պայմաններով ընդունումը իրենց քաղաքական մեծ հաջողությունն էր:
«Եթե Շուշին չազատագրվեր, չէինք կարողանա հասնել այդ պայմանները հայտարարության մեջ ներառելուն։ Այսինքն՝ մեր հաղթանակն այն է, որ ուժեղ էինք, մեզ թույլ տվեցին դրա մեջ ներառել նույնիսկ այն պայմանները, որոնք կապ չունեին խնդրի հետ, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված»,- ասել է Ադրբեջանի նախագահը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում