Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել է անհապաղ ազատ արձակել իր քաղաքացուն. Բաքուն պահանջել է չմիջամտել իր ներքին գործերին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից իր քաղաքացու կալանավորումը. խոսքը Մարթին Ռիանի մասին է. Բաքվի և Փարիզի միջև լարված հարաբերությունների ֆոնին՝ Ադրբեջանը ֆրանսիացուն մեղադրում է լրտեսության համար:
Ինչպես նշում է Reuters-ը, իր հայտարարության մեջ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատել է կալանավորումը՝ հավելելով, որ Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները կարողացել են երկու անգամ այցելել տղամարդուն։
«Մենք Ադրբեջանի իշխանություններին հայտնել ենք, որ այս կալանավորումը համարում ենք կամայական և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին», - հավելել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Ի պատասխան Բաքուն կոչ է արել ֆրանսիական կողմին դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ֆրանսիայի քաղաքացու կալանավորման առնչությամբ։
«Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պնդումները Ֆրանսիայի քաղաքացու անհիմն կալանավորման վերաբերյալ որևէ հիմք չունեն։ Այս հայտարարությունը իրականության խեղաթյուրում է, Ադրբեջանի ներքին գործերին և օրինական հետաքննության գործընթացին միջամտելու հերթական փորձը»,- ասել է Հաջիզադեն։
Ըստ նրա՝ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն բանավոր նոտա է ուղարկել Ֆրանսիայի դեսպանատուն՝ նշված անձի և Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի համագործակցության հարցը ուսումնասիրելու նպատակով։ Ֆրանսիական կողմը հրաժարվել է որևէ բացատրություն տալ և համագործակցել հետաքննության հետ։
«Այդ կապակցությամբ դեսպանատան այս երկու աշխատակիցն դրբեջանի կողմից հայտարարվել են անցանկալի անձինք։ Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին և քննչական գործողություններին»,- ասել է Հաջիզադեն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...