Ադրբեջանցի փաստաբանն ինքնահրկիզվել է Նոր տարվա առաջին օրը
Փաստաբան Զաուր Մամեդովն ինքնահրկիզվել է Բաքվում Փաստաբանների միության շենքի դիմաց` հունվարի մեկին:
Փաստաբանների միության նախագահ Անար Բաղիրովը զարմանք է հայտնել կատարվածի առնչությամբ՝ ընդգծելով, որ Մամեդովը փաստաբանների միության հետ խնդիրներ չի ունեցել, նրա նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցված չեն եղել։
Բաղիրովը հայտնել է, որ, դեպքի մասին տեղեկանալով, անմիջապես կապվել է Սալյանի շրջանի փաստաբանական գրասենյակի ղեկավարի հետ, որտեղ աշխատել է Մամեդովը։Գրասենյակի ղեկավարն ասել է, որ վերջին շրջանում «մթնոլորտը լարված է» եղել, սակայն փաստաբանների միության և Մամեդովի միջև նկատելի խնդիրներ չեն եղել։
Բաղիրովը ցավակցություն է հայտնել հանգուցյալի ընտանիքին՝ Մամեդովի ողբերգական մահվան կապակցությամբ։ Նա խոստացել է լիակատար համագործակցություն ընթացող հետաքննության հետ` վստահեցնելով, որ այս դժբախտ դեպքի ցանկացած հնարավոր դրդապատճառ կբացահայտվի նախաքննության ընթացքում։
Հաղորդվում է, որ Մամեդովը դյուրավառ նյութ է լցրել իր վրա և ինքնահրկիզվել Փաստաբանների միության գրասենյակի դիմաց։ Փաստաբանը ստացած այրվածքներից տեղում մահացել է ։
Նարիմանովսկի շրջանի դատախազությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում