Սամվել Կարապետյանը մեկ տարում հարստացել է 1,6 մլրդ դոլարով․ նա Forbes-ի՝ ռուսաստանցի ամենահարուստ գործարարների ցանկում 48-րդն է
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը ներառվել է Forbes հեղինակավոր ամսագրի՝ ռուսաստանցի 110 ամենահարուստ գործարարների ցանկում։ Նրա կարողությունը գնահատվում է 2,7 մլրդ դոլար, ինչը 1,6 մլրդ դոլարով ավելի է, քան անցած տարի։
Forbes-ի վարկանիշային ցանկում նա զբաղեցնում է 48-րդ տեղը։
Նշենք, որ 2022 թվականին Կարապետյանի կարողությունը գնահատվում էր 1,1 մլրդ դոլար, իսկ Forbes-ի վարկանիշային ցանկում նա զբաղեցնում էր 82-րդ տեղը։
Սամվել Կարապետյանը «Ռիո» առևտրի և զվարճանքի կենտրոնի սեփականատերն է։ Նրա բիզնեսի հիմնական ուղղություններն են՝ անշարժ գույք, շինարարություն, էներգետիկա, ֆինանսներ, շինանյութերի արտադրություն, ռեստորանային բիզնես։
«Տաշիր» խմբի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը էլեկտրաէներգիայով է ապահովում ավելի քան 1 մլն սպառողի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից