Տարին սկսում ենք Նուբարաշենի աղբավայրի եւ երեւանյան տրոլեյբուսի հրդեհով
Տարին սկսում ենք Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման, հրշեջներից երկուսի վիրավորվելու եւ դեռեւս անհայտ հանգամանքներով Սեբաստիայի փողոցում տրոլեյբուսի այրման մասին տեղեկությամբ:
Ասում են այրվել է մոտ երկու հազար քմ տարածքում կուտակված աղբը, ասում են նաեւ, որ տրոլեյբուսը հին է եղել: Այնքան հին է եղել, որ այրվելուց հետընթաց է արել ու բախվել պարեկների ավտոմեքենային, որն, իհարկե, նոր է, ի տարբերություն տրոլեյբուսի:
Ավինյանը մինչ այս պահը ներողություն չի խնդրել երեւանցիներից, ասում են, գուցե դեռ հարբած է:
Զարմանալ, ցավոք սրտի, չենք կարող: 21-րդ դարում ունենք 16-րդ դարի աղբավայր, որտեղ կարող ենք անգամ հնությամբ հետաքրքրվող տուրիստների բերել, ունենք դինոզավրերի հասակի տրոլեյբուսներ, եւ ունենք գործից չհասկացող Երեւանի քաղաքապետ, որին տեսնելու համար, ասում են անգամ Ճապոնիայից են տուրիստներ գալիս:
Իսկ աղբավայրում, ըստ մասնագետների, այս օրերին եւ աղբն է շատ, եւ դրա հետքերով Նուբարաշեն գնացող անտուն եւ անտեր մարդիկ, որոնք հույս են ունեցել թարմ սնունդ հայտնաբերել:
Ինչ վերաբերում է տրոլեյբուսին, ապա ավելի լավ է լռենք...
Հետեւությունը մեկն է՝ աղբավայրը պետք է վերջապես վերածվի աղբի վերամշակման ժամանակակից կենտրոնի, տրոլեյբուսային պարկը պետք է թարմացվի, իսկ քաղաքապետը՝ փոխվի: Ի վերջո Դոգի շնորհիվ քաղաքապետ դարձածից ավելի սպասում չենք կարող ունենալ:
Top-News.am


















































Երևանում հին տրոլեյբուսներ չեն լինի. պարկը համալրվել է նոր շարժակազմով
Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած 140 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ
Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել
Բարդ լուծումներ են լինելու, խոսքն էական սահմանափակումների մասին է. Ավինյանը՝ օդի որակի կարգավորման մասին
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություն է ընթանում
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից