Փաշինյանը «Չարի վերջը» լավ չի կարդացել, հիմարաբար իր ձագերին տալիս է, որ կռիվ չլինի
Խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունները մարդկանց զբաղեցնելու համար են։ Նույնիսկ Փաշինյանը տեղակ չէ, քանի որ վերջնական տեքստ չկա, Բաքուն միշտ նոր պահանջներ է առաջ բերելու, որ այդ պայմանագիրը չկնքվի։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով այն հայտարարություններին, որ խաղաղության պայմանագրի կնքումը մոտ ապագայում իրատեսական է համարվում:
Անդրադառնալով Արցախի պետական մարմինների պահպանմանը` պատգամավորը նկատեց, որ թղթով ոչինչ չի որոշվում:
«Թղթո՞վ է որոշվում, ո՞ւր է հիմա Արցախը, դե եկեք գրենք՝ Կարսը Հայաստան է, ինձ էլ հռչակեմ Վասպուրականի թագավոր, ով ասի Թուքիայի կազմում է, 15 տարի կազատազրկվի։
Արցախի պետական մարմինների մասին երբ խոսում են, հիշում եմ «Ռուսական կայսրության թագ» ֆիլմը, երբ վտարանդի ռուս իշխանները թագի համար կռվում են, ի՞նչ արդյունք է տալու նրանց մնալը։ Արցախը չկարողացանք պահել, ՀՀ-ն չմիջամտեց, երբ արցախցիներն Արցախում էին, Փաշինյանը «Չարի վերջը» լավ չի կարդացել , հիմարաբար իրա ձագերին տալիս է, միայն թե կռիվ չլինի»,-ավելացրեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան