Իրանում կինը կախաղան է հանվել ամուսնուն սպանելու համար
Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել մի կնոջ, որին կնության էին տվել 15 տարեկանում և որն ավելի ուշ սպանել էր ամուսնուն, գրում է iranwire.com-ը:
«Այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել Սամիրա Սաբզիանը՝ մանկահասակ հարսնացուն, որը դատապարտվել էր ամուսնու «կանխամտածված սպանության» համար», - հայտնել է Նորվեգիայում գործող Իրանի Մարդու իրավունքների (IHR) խումբը։
Նշվում է, որ «Սամիրա Սաբզիանը տարիներ շարունակ եղել է գենդերային ապարտեիդի և ընտանեկան բռնության զոհ»:
Սաբզիանը 15 տարեկան էր, երբ ամուսնացել է: Չորս տարի անց՝ 2013 թվականին, նա սպանել է ամուսնուն։ Սպանության ժամանակ նա երկու երեխա է ունեցել:
Սաբզիանն ի սկզբանե հրաժարվել է հանդիպել իր երեխաներին բանտում՝ հույս ունենալով ներում ստանալ ամուսնու ծնողներից: Երեխաների խնամակալությունը տրվել է հայրական հարազատներին:
Իսլամական քրեական օրենսգրքի համաձայն՝ սպանության համար մեղադրվողները բոլորն էլ մահապատժի են դատապարտվում՝ անկախ նրանց դրդապատճառներից և հանցագործության հանգամանքներից։ Սպանվածի ընտանիքին տրվում է ընտրություն՝ մահապատիժ պահանջելու կամ ֆինանսական փոխհատուցում ստանալու միջև:
Սաբզիանի գործով հայցվորներ են եղել նրա ամուսնու ծնողները, որոնք խնդրել են մահապատիժ իրականացնել։
Իսլամական Հանրապետությունը համարվում է աշխարհում կանանց մահապատիժների թվով առաջատար երկիրը՝ 2022 թվականին առնվազն 16 կնոջ կախաղան հանելով: Այս տարի երկրում մահապատժի է ենթարկվել առնվազն 17 կին:
Ըստ Իրանի օրենսդրության՝ կանայք չեն կարող ամուսնալուծության դիմել նույնիսկ ընտանեկան բռնության դեպքում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում