Արցախցիները 50 հազար դրամի օժանդակությունը կստանան մինչև 2024-ի մարտը ներառյալ
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստում որոշեց 2023-ի ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից 3,5 մլրդ դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված70 000 անձանց 40+10 հազարական դրամի դեկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար:
Նշենք, որ նախատեսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ցուցաբերում՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 40 000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:
Որոշման շրջանակում սոցիալական աջակցություն տրամադրելու համար առկա է ֆինասական միջոցների (30 մլրդ դրամ) հատկացման անհրաժեշտություն, որի մի մասը անհրաժեշտ է հատկացնել 2023 թվականի ՀՀ պետբյուջեից:
Որոշման շրջանակում նախատեսվում է բռնի տեղահանված ավելի քան 100000 քաղաքացիների 6 ամիս ժամկետով (2023-ի հոկտեմբերից մինչև 2024-ի մարտը ներառյալ) սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 40 000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:
Որոշման շրջանակում հարկ կլինի 2023 թվականի հոկտեմբերից 2024 թվականի մարտը ներառյալ ամիսների համար հատկացնել 30.0 մլրդ դրամ (100000 շահառու x 50000 դրամ X 6 ամիս):


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից