Թուրքիայի տնտեսությունը փլուզման եզրին է. Տարոն Աճեմօղլու
Աշխարհի հայտնի տնտեսագետներից, Մասաչուսեթսի տեխնոլոգոիական համալասրանի պրոֆեսոր, ստամբուլահայ Տարոն Աճեմօղլուն խոսել է Թուրքիայի տնտեսության ճգնաժամի մասին։
Թուրքական Cumhuriyet–ի հետ զրույցում, Տարոն Աճեմօղլուն նշել է, որ Թուրքիայում փորձում են «նվազագույն աշխատավարձով» ու ինֆլյացիայի նվազեցումով տնտեսությունը կայունացնել, սակայն դա հնարավոր չէ։
«Թուրքիայում արդյունաբերական հիմնարկները, կառույցներն ու կրթական համակարգը աշխատունակ չեն։ Ընկերությունները բավարարար քանակի արտադրանք չեն տալիս, արդյունավետ չեն աշխատում, քանի որ համապատասխան ներդրումներ չեն կատավրում տեխնոլոգիաների մեջ։ Այս համատեքստում նվազագույն աշխատավարձ բարձրացնելը տնտեսության կարգավորման լուծում չէ»,–ասել է Աճեմօղլուն։
Ըստ նրա, Թուրքիայի էկոնոկիմկայի նախարարի ղեկավարած կառույցը դեռ հույս չի ներշնչում։ «Ինֆլացիան այսքան բարձրանալուց հետո իջեցնելը շատ դժվար կլինի։ Սակայն ինֆլացիան իջեցնելով էլ Թուրքիայի տնտեսությունը չի կարգավորվի։ Թուրքիան շատ խորքային խնդիրներ ունի։
Թուրքիան տեխնոլոգիաները ճիշտ չի օգտագործում, հետ է մնում ներդրումներում, չունի որակավորված մասնագետներ։
Քաղաքական պատճառներով ազատությունները սահմանափակված փայլուն երիտասարդները Թուրքիայից հեռանում են։ Եթե քիչ գնան, խնդիր չկա, սակայն այս չափի մեծ թվի դեպքում այն ճանապարհ կբացի դեպի փլուզում, եւ Թուրքիան դրա եզրին է»,–ասել է հայազգի տնտեսագետը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում