Նորատուսում ձկնորսներին բերման են ենթարկում ոստիկանություն
Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում կրքերը չեն հանդարտվում ջրային պարեկներ ձկնագողերը հակամարտությունը շարունակվում է: Այդ մասին հայտնում է «Հրապարակը»։
Երեկ գիշերվանից մի քանի գյուղերի ձկնաորսներ հավաքվել են Նորատուս գյուղում և պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել՝ փակելով Երևան-Սևան մայրուղին:
Ոստիկանությունը, որ արդեն 3 օր է հերթապահում է՝ ձկնաորսների և ջրային պարեկների միջև բախումները կանխելու համար, մի ոտք առաջ է ընկել, գյուղից դուրս եկողներին բերման են ենթարկում:
Նորատուսի բնակիչ Բագրատը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ արդեն 30 հոգու ձերբակալել են:
«Մեծ ու փոքր տանում են, բերման ենթարկվածների մեջ անչափահասներ էլ կան: Այսօր առավոտից ոստիկանության կարմիրբերետավորների հետ միասին ջրային պարեկները հավաքել ու անհայտ ուղղությամբ տարել են ձկնաորսների լոդկաները: Մենք նախ հիմա պահանջում ենք, որ գիշերը ձերբակալվածներին ազատ արձակեն: Իսկ գլխավոր պահանջն այն է, որ մինչև ամսի 30-ը թույլ տան ձուկ որսալ, հացի փող աշխատել»,-ասաց մեր զրուցակիցը:
Ձկնորսների բողոքը պայմանավորված է Սևանում ջրային պարեկների՝ ձկնագողության արգելքով:
Լարված իրավիճակով պայմանավորված մարզ են տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության մեծաթիվ զորքեր:
Օրեր առաջ ձկնորսները կրկին փակել էին մայրուղին, պահանջում էին հանդիպում մարզպետի և շրջակա միջավայրի նախարարի հետ՝ նշելով, որ ճանապարհը չեն բացի մինչև հանդիպումը տեղի չունենա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան