Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Գյումրուց Երևան եկած հաջողակ խոպանչիները

Նորիկը մի 10-12 տարի առաջ խոպան էր գնացել․ լավ չէին ապրում․ երկու տարի ո՛չ եկավ, ո՛չ փող ուղարկեց, մտածում էին՝ էնտեղ բույն ա դրել․ մեկ էլ մի օր վերադարձավ, միանգամից հարստացած։ Շատ անակնկալ ինչ-որ մի ձև փոխվել էր կյանքը․ չէր պատմում, թե ոնց, բայց հաստատ ասֆալտ փռելուց չէր։ Փողին փող չէր ասում․ իր ապրելակերպը փոխել էր էնպես, ասես անցյալից վրեժ լուծեր։ Հաբրգել էր։ Ասենք՝ պետք է խանութ մտներ, ջիփը կանգնեցնում էր փողոցի հենց մեջտեղում։ Գյուղում համարյա ոչ մի բան չէր փոխվել․ Նորիկն էր փոխվել։ Խոպանչի Նորիկին հիշեցի, երբ տեսա ամենագնացների շարասյունով Գյումրի շտապող, միանգամից հարստացած Նիկոլին ու իր խմբին։ ՔՊ-ականները գնացել էին Գյումրի ժողովի։

5 տարի 7 ամիս առաջ էդ էս սաստավը Գյումրուց դուրս եկավ քայլելով։ Մի հատ հիշեք իրենց վիճակը․ կարող եք բացել տեսանյութերը, վերհիշել․ համեմատեք՝ ինչ արտաքին վիճակով էնտեղից դուրս եկան, ոտքով, ընդամենը ուսապարկերով, մաշած կոշիկներով ու հիմա վերադարնում են ամենագնացների հսկա շարասյունով։ 8 հոգով քայլելով դուրս եկան, 18 ամենագնացով հետ եկան։

Երեկ հերթական տեսանյութը դիտեցի, նույն Գյումրուց, որը տակնուվրա անող էր․ 85 տարեկան միայնակ տատիկը, հազիվ էր քայլում, Գյումրու ցրտերին համեմատ շատ թեթև հագնված, մի ձեռքին ձեռնափայտ, մյուսին՝ սղոց, գնացել էր տանից հեռու ինչ-որ տեղից վառելիք գտնելու։ Գտել էր փայտը, բայց ոչ կարողացել էր տեղաշարժել, ոչ էլ կտրել։ Դա Նիկոլի՝ շարասյունով Գյումրի այցի օրն էր։ Ըստ երևույթին Նազիկ տատը Նիկոլ է ընտրել, որովհետև տարեցների սրտից էր խոսում, ջահելների սրտից էլ էր խոսում, աղքատների սրտից էլ, բոլորի սրտից էլ․ կյանքի վերջին փուլում ապրում է միայնության, աղքատության, ցրտի ու տանջանքների մեջ, որովհետև հավատացել է մի հոգու, որը խոստացել էր իր կյանքը փոխել։ Մենակ չասեք՝ բա նախկինների վախտ․ որովհետև դուք հեղափոխություն արեցիք, որ իբր էդ տատիկը արժանապատիվ ապրի կյանքի մնացած տարիները։ Էդքան ծախս, որ արել էին Նիկոլի՝ մեծ շարասյունով Գյումրի այցի վրա, Գյումրու սաղ միայնակ տարեցներին տարվա վառելիք կտային։ Նիկոլը Գյումրի գնացել էր էն թիմով, որով դուրս էին եկել էդ քաղաքից։ Սաղ իրենց, վստահաբար, դզել-փչել են, տյունինգ են եղել արդեն։ Հիմա էլ, քաղաքական ժողովի էին գնացել։ Հըն ի՞նչ որոշեցիք, 85-ամյա տարեց միայնակները պե՞տք է ապրեն, թե չէ։ Հեծանիվով էր ման գալիս փողոցում, կառավարությունն էլ նկարում գցում էր, թե տեսեք վարչապետը հեծանվով գործի է գնում, էսպիսի բան ո՞ր մի երկրում կար։ Հիմա էդ հեծանիվը փոխվեց 18 ավտոմեքենայից շարասյան, հիմա էլ հարցրեք, թե ո՞ր մի երկրում կա տենց բան։

Էն Գյումրիում, որտեղ ինքը մի հատ բնակելի չի սարքել, որ դեռ հազարավոր դոմիկներ կան, բայց ասում էր հեսա հեսա էդ հարցը լրիվ փակելու ենք։ Հը՛, գյումրեցիներ, հիշու՞մ եք։ Քանի պատրաստ եք դուք ձեր տղերքին նվիրել Նիկոլին, որ տանի գերի հանձնի, երեք տարի հետո կեսին բերի, շնորհակալություն հայտնեք, արժանի չէ՞ մի հատ էլ կալոնայով ման գալուն, հաջորդ անգամ՝ 100 ավտոմեքենայով կգա։ Էդ ամեն մեքենայի գինը հլը հաշվեք, վրան էլ իր զրահապատ Մերսեդեսը ու հասկացեք՝ որքան է մեր ու ձեր վրա նստում ժողվարչապետի ժողով անելը այլ քաղաքում։ Ու եթե դա ձեզ համար նորմալ ա, ժողովուրդ ջան, մի 20 հատ էլ ավտո առեք նվիրեք, թող 40 ամենագնացներով ման գա, պատուհաններն էլ բացի, ձեր փողերը ցփնի դուրս։ Ձեր տղերքն էլ թող շարունակեն գնալ խոպան, որ մի կերպ ապրեք։

Ապարանում 80-անց պապիկը մոտենում է ու ամաչելով թուղթ ա տալիս Նիկոլին, ամաչում է ուզածը բարձր ասի։ Նիկոլն ա կարդում ու խնդում է՝ առանց ամաչելու, պապիկը 2 հազար դրամ փող էր ուզում։ Խնդում ա։ Խնդալու չէ, մեզ համար՝ լացելու է, իր համար է խնդալու, որովհետև էդ իր պահած թոշակառուն, որ մուրացկանություն է անում, վստահ եմ, իրեն դեռ մինչ հիմա հավատում է․ դրա համար ինքը խնդում է, մենք՝ հակառակը։ 3 Հազար դրամով թոշակ ես բարձրացրել, հազար անգամ փիարվել ես։ Էդ քո կալոննայի ամեն ավտոն որ խոդ են տալիս տաքանա, արդեն էդ պապիկի ուզածից 10 պատիկ շատ բենզին է վառում։

Մենք, դուք մի շատ կարևոր բան ենք մոռացել՝ 2018-ի իմաստը։ Դա մի քիչ շատ հիշեք։ Ասում էին վեր կացեք մերժենք Սերժին, որովհետև մարդը սաղ կյանք աշխատում ա, որ գնա թոշակի վայելի ծերությունը, իսկ մեր թոշակառուները ծերության վախտ էլ աշխատում են, որ գլուխները պահեն։ Հիմա նույնը չէ՞։ Ասում էին հեղափոխություն անենք, որ զինվորի ծնողը զինվորին բատինկա չուղարկի։ Զինվորի ծնողը հիմա բատինկա էլ, ֆորմա էլ, փող էլ, անգամ վերմակ ա ուղարկում։ Ու նա բախտավոր է, որովհետև շատ ծնողներ ծաղիկներով գալիս են իրենց զինվոր տղու շիրիմին այցի։ Ասում էին հելնենք մերժենք, որովհետև պաշտոնյաների որդիները բանակում չէին ծառայում։ Բա հիմա ո՞նց է, հլը գնացեք ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին հարցրեք հիմա էդպես չէ՞։ Կառավարության կեսը չծառայած ա։ Ասում էին՝ հելեք հեղափոխություն անենք, որովհետև Սերժը 800 հեկտար հող ա հանձնել։ Նիկոլն ասում էր Սերժը փոխզիջումային տարբերակ է քննարկում, ի՞նչ իրավունք ունի փոխզիջումներից խոսելու։

Ասում էին հելնենք մերժենք, որովհետև թաղային խուժանները, հեղինակությունները ժողովրդին նեղում են, ընտրություւնների ժամանակ էլ պարտադրում են։ Հիմա նույն մարդկանց արդեն տեսնում ես ՔՊ շտաբում։ Արա, ասում ես, բա ձեր դեմ էր պայքարում Նիկոլը։ Ասում էին՝ դուրս եկեք փողոց, որովհետև լկտիություն է, պաշտոնյայի ախպերը, տղեն հանցագործություն են անում ու չեն պատժվում։ Բա հիմա ո՞նց է։ Իմ հաղորդումների ժամանակ արդեն լիքը չպատժված հեղափոխականների անուններ եմ տվել։

Երևանի թաղապետարանների աշխատողները անընդհատ փողոցներում շրջում են, մի հատ սխալ տեսնում են, վարույթներ են նախաձեռնում, տուգանում են։ Հիմա ի պաշտնե խախտում բռնողը, Էրեբունու թաղապետի տեղակալը, բարձրահարկ շենքին կից իրեն տուն է սարքել, մայթն էլ սարքել է շքամուտք։ Մի հատ ապօրինի բուդկա են տեսնում, Ավինյանն անձամբ բուլդոզերն առնում գնում ա քանդելու․ բա ձերոնց տներին ե՞րբ ես մոտենալու։ Հիմա ես գնամ թաղապետարան, ասեմ թույլ տցվեք ես մեր բնակելի շենքի պատին կպած ինձ մի հատ տուն սարքեմ, կասեն հա՞։ Նիկոլն ասում էր փռեք ասֆալտին նրանց, ովքեր ուղեկցորդներով են ման գալիս։ Օլիգարխիդ տեսել ե՞ս շքախմբով երթևեկելիս ու զբոսնելիս։

Մեկը մի վատ բան անում էր, մենք՝ լրագրողներս, հրապարակում էինք, Նիկոլենք ու իրենց աջակից այսպես ասած քաղհասարակութունը տասնապատիկ գունագեղ ներկայացնում էր, դուք արդարացիորեն բողոքում էիք, ասում էիք էսինչ թաղապետը վատն ա, էսինչը թալանչի ա, էն մեկել պաշտոնյան գողական ա գնում, նրա ախպերը բիզնեսմեն ա, էն մեկն էլ պաշտոնյա է, ախպորն էլ է դարձրել պաշտոնի, էն պաշտոնյան դղյակ ա սարքում։ Ու հիմա ստացվում է, որ դուք, որ բողոքում էիք, ընդամենը ուզում էիք, որ դուք լինեք այդ բոլորը, դուք խախտեք, դուք ձեր բարեկամին նշանակեք, դուք, էդ բիզնեսով զբաղվեք ու տան պատով մայթը զավթեք ու դեռ մի բան էլ ավելի․ այսինքն՝ բողոքում էին, որովհետև էդ ամենը դուք չէիք կարողանում անել։ Եթե ուրիշն էր անում, վատ էր, անթույլատրելի, եթե իրենք են անում, ընտիր ա։

Խոպանչի Նորիկին ինչի՞ հիշեցի խոսքիս սկզբում, որովհետև սա էլ սրանց խոպանն է, խոպանչու համար սովորաբար մեկ է, չէ՞, թե այդ երկրում ինչ կլինի, ինքը իր ժամանակավոր աշխատանքի է եկել, գործերը լավ լինի՝ էդ ա։ Սա էլ սրանց ժամանակավոր խոպանն է։ Մեռան ասելով նախկին-նախկին։ Արդեն համարյա 6 տարի իշխանության ես, 4 տարի հետո էլ քո 10 տարինա լրանում, ի՞նչ ես արել։

Կարճ ասած՝ եթե ամենայն բացասականը մեր երկրում էլ ավելի է խորացել, քան 2018-ին, եթե դուք ձեր ձևակերպած, ներկայացրած դևին խփեցիք ու ինքներդ դարձաք երեքգլխանի դև, նշանակում է՝ լրիվ մարդկանց իրավունք եք տվել անելու այն, ինչ անում էիք դուք 2018 թվականին։ Դու էլ, ժողովուրդ ջան, պետք է ի վերջո կողմնորոշվես, դու դեմ ես թալանի՞ն, քեզ աղքատացնելո՞ւն, թե դեմ ես, եթե դա անում է պողոսը, բայց կողմ ես եթե դա անում ա պետրոսը։ Եթե քեզ համար նշանակություն ունի ոչ թե թալան երևույթը, այլ թալանողի անձը, ուրեմն իմացիր, որ էլ ավելի վատ բաներ ես դեռ տեսնելու։

yerevan.today