ՌԴ-ի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն ավելի մեծ վնաս կհասցնեն Եվրամիությանը. Զախարովա
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը, ինչպես և բոլոր նախորդները, ավելի մեծ վնաս կհասցնի Եվրամիությանը։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ՝ կապված ԵՄ գագաթնաժողովի ավարտի հետ ։
«Աբսուրդի է հասնում, երբ մանիպուլյացիաների միջոցով՝ սեղանի շուրջ պետությունների և կառավարությունների այս կամ այն ղեկավարների բացակայության պայմաններում, ընդունվում են իրավական տեսանկյունից կասկածելի և ակնհայտորեն քաղաքականացված որոշումներ. ոչ միայն տարրական չափանիշներին չհամապատասխանող, այլ ուղղակիորեն հակասող Ուկրաինայի և Մոլդովայի հետ կանխակալ բանակցություններ սկսելու մասին, Ռուսաստանի դեմ միակողմանի սահմանափակող միջոցների հերթական սանկցիայի մասին, որոնք, ինչպես և բոլոր նախորդները, ավելի մեծ վնաս կհասցնեն Եվրամիությանը,- ուշադրություն է հրավիրել դիվանագետը։
Նա նաև նշել է, որ եվրոպական երկրների բնակչությունը ստիպված կլինի վճարել «ԵՄ-ի առճակատման քաղաքականության, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ կոնյունկտուրային որոշումների հետևանքների բարձր գինը»:
Զախարովայի խոսքով ՝ միանգամայն բնական է թվում, որ այս ֆոնի վրա եվրոպական երկրներում ամենապատասխանատու քաղաքական գործիչները գնալով ավելի հաճախ են առաջնային համարում ազգային շահերը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ