Աշխարհի առաջին տոնածառերից մեկն աճուրդում վաճառվել է ավելի քան 3400 ֆունտ ստեռլինգով
Աշխարհում առաջին զանգվածային արտադրության տոնածառերից մեկը, որը 1920 թվականին գնվել է 6 պենսով, աճուրդում վաճառվել է ավելի քան 3400 ֆունտ ստեռլինգով, գրում է The Guardian-ը։
Աճուրդավարն այն անվանել է «աշխարհի ամենահամեստ տոնածառը»․ դրա բարձրությունը 79 սմ է, ունի 25 ճյուղ, 12 հատապտուղ և վեց փոքրիկ մոմակալ:
Ծառը ամրացված է, կարմիր ներկված, պարզ դեկորատիվ տարբերանշանով փոքր փայտե հիմքի վրա:
Տոնածառը 1920 թվականին գնել է ութամյա Դորոթի Գրանտի ընտանիքը։ Այն ծառայել է Դորոթիին մինչև նրա մահը՝ 101 տարեկան հասակում։ 2014 թվականին Գրանտի մահից հետո տոնածառը փոխանցվել է նրա դստերը՝ 84-ամյա Շիրլի Հոլին։
Ակնկալվում էր, որ այն կվաճառվեր 60-ից 80 ֆունտ ստեռլինգով, բայց ուրբաթ օրը Hansons աճուրդում վաճառվեց 3411 ֆունտ ստեռլինգով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ