Ցուկերբերգը բունկեր է կառուցում Հավայան կղզիներում
Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը բունկեր է կառուցում Հավայան կղզիներում: Այս մասին հայտնում է ամերիկյան Wired հրատարակությունը՝ հղում անելով անանուն աղբյուրին։ Ըստ լրագրողների՝ միլիարդատերը մի ամբողջ համալիր է կառուցում Կաուայ կղզում, դրանում կլինեն բնակելի և գրասենյակային տարածքներ, ինչպես նաև սեփական ռմբապաստարան։
Wired-ի անանուն աղբյուրի համաձայն՝ Ցուկերբուրգը նախատեսում է Հավայան կղզիներում կառուցել 12 շենքերից բաղկացած համալիր՝ ներառյալ երկու առանձնատուն, որոնց ընդհանուր մակերեսը համեմատելի է ֆուտբոլի դաշտի հետ։ Դրանք կունենան 30 ննջասենյակ և նույնքան լոգասենյակ, ինչպես նաև մի քանի գրասենյակ, վերելակ, կոնֆերանսների սենյակ և արդյունաբերական մասշտաբի խոհանոց։ Այս ամենը թունելի միջոցով կմիացվի մոտ 450 քմ մակերեսով ստորգետնյա ապաստարանին։
Միևնույն ժամանակ, Ցուկերբերգը 2014 թվականից ի վեր հետևողականորեն հողատարածքներ է գնել Հավայան կղզիներում և, ըստ Wired-ի գնահատականների, նա ծախսել է 170 միլիոն դոլար, իսկ շինարարությունը պետք է կարժենա ևս 100 միլիոն դոլար:
Ընդ որում, Ցուկերբերգն առաջին միլիարդատերը չէ, որ որոշել է սեփական բունկերը կառուցել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից