Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Արաս Օզբիլիզ. Հենրիխ Մխիթարյանի հետ կապի մեջ եմ, նա ինձ աջակցում է, ինչը շատ կարեւոր է ինձ համար (տեսանյութ)

Ֆեդերացիան այս պահին զբաղված է ինձ լայքեր դնող մարզիչներին, նախկին ֆուտբոլիստներին հետապնդելով: Ֆեդերացիան զանգում եւ նրանցից պահանջում է աշխատանքից ազատման դիմումը գրել ինձ աջակցելու համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզը:

ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն է։

Արաս, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար: Ի՞նչ տրամադրվածությամբ եք մոտենում առաջիկա ընտրությանը:

Շնորհակալ եմ, շատ լավ եմ տրամադրված: Ընտրությանը մոտենում եմ նպատակով, պայքարով, լավ մտքերով եւ դրական էներգիայով:

Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում:

Որովհետեւ մտածում եմ՝ իմ անցած ճանապարհով, փորձով, կապերով հայկական ֆուտբոլին եւ մեր երկրին շատ մեծ օգուտ կարող եմ տալ:

Ձեր թեկնածություն դնելու հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք տվեց: Սպասո՞ւմ էիք նման արձագանքների:

Շատ ուրախ եմ, որ այպիսի մեծ հետաքրքրություն է առաջացրել իմ թեկնածությունը: Սա նշանակում է, որ հայ ժողովուրդը ֆուտբոլով հետաքրքրված է, ինչ համար շատ ուրախ եմ: Իմ թեկնածության վերաբերյալ լսում եմ միայն լավ խոսքեր, զգում եմ, որ ամբողջ ֆուտբոլային աշխարհն ինձ աջակցում է:

Ձեր հայտարարությունից անմիջապես հետ հավաքականի ներկա եւ նախկին ֆուտբոլիստները սոցիալական հարթակներում իրենց աջակցությունը հայտնեցին Ձեզ: Մինչ այդ ունեցե՞լ եք քննարկումներ, ի՞նչ կարծիք են հայտնել Ձեր որոշման մասին:

Նախ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր բաց հայտարարել են ինձ աջակցելու մասին: Իսկապես կան շատ խաղացողներ, որոնք ինձ աջակցում են, բայց ես որեւէ մեկից չեմ պահանջում բաց հայտարարել դրա մասին: Ամեն մեկն իր որոշումն ունի: Ես միայն շնորհակալ եմ:

Իհարկե, միշտ էլ խոսել եմ մեր ֆուտբոլիստների հետ, կապ ունենք միմյանց հետ: Այստեղ ուզում եմ խոսել մի բանի մասին. ունենք ֆուտբոլիստներ, որոնք այս պահին գործող մարզիչներ են եւ աջակցում են ինձ: Նրանք բաց հայտնել են իրենց դիրքորոշումը ինձ աջակցելու վերաբերյալ եւ կանգնել խնդրի առաջ: Ֆեդերացիան ճնշում է գործադրում նրանց վրա: Բացի այդ, ֆեդերացիան այս պահին հետաքրքրվում է, թե ով է իմ վիդեոների եւ հարցազրույցների տակ լայքեր դնում: Ցավոք, ինձ աջակցող նախկին խաղացողներից ֆեդերացիան պահանջում է դիմումը գրել եւ ազատվել աշխատանքից:

Խոսվում է, որ Ձեզ աջակցում է նաեւ Հենրիխ Մխիթարյանը: Ձեր թեկնածության վերաբերյալ զրույց, հանդիպում ունեցե՞լ եք նրա հետ: Ինչպե՞ս է արձագանքել Հենրիխը:

Կապի մեջ եմ Հենրիխի հետ ոչ միայն այս թեմայով, միշտ ունեցել ենք կապ: Ինքն էլ է աջակցում ինձ, ինչը շատ կարեւոր է ինձ համար: Այն ֆուտբոլիստները, որոնք ինձ աջակցում են, նշանակում է՝ հավատում են ինձ, որ ես կարող եմ հայկական ֆուտբոլին օգուտ տալ:

Մի քանի անգամ նշել եք, որ ընտրվելու դեպքում ամեն ինչ անելու եք Մխիթարյանին հավաքական վերադարձնելու համար: Այս մասով կա՞ հստակ պայմանավորվածություն նրա հետ:

Ես ասել եմ, որ կուզենայի Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները հավաքականում խաղան մինչեւ իրենց կարիերայի ավարտը: Իհարկե, առաջին մարդը ես կլինեմ, որ կուրախանամ Հենրիխի վերադարձով: Ասում եմ, որ այո՝ կապի մեջ եմ, բայց Հենրիխ Մխիթարյանն այն մակարդակի ֆուտբոլիստ է, որ միայն ինքն է որոշում՝ հետ կգա, թե ոչ: Ինչն իմ ուժերի սահմանում է, կփորձեմ անել, բայց վերադառնալու հարցն իր որոշումն է եւ ցանկացած դեպքում պետք է հարգենք:

Արաս, այս շրջանում շատ են նաեւ քննադատությունները Ձեր թեկնածության վերաբերյալ: Ինչպե՞ս եք արձագանում դրանց:

Նորմալ եմ վերաբերվում քննադատություններին: Ինձ որպես ֆուտբոլիստ էլ են քննադատել: Կրիտիկան միշտ էլ կլինի: Պետք չի՝ բոլորն ինձ սիրեն, պետք է հասկանալ, որ այն, ինչ անում եմ, միայն հայկական ֆուտբոլի համար է: Ես միշտ պատրաստ եմ ընդունել քննադատությունը, այդ առումով ոչ մի խնդիր չունեմ: Ֆուտբոլում քննադատությունը միշտ լինելու է, այլ հարց է, թե ինչպես ենք այն ընդունում: Հայաստանում երբ կարծիքդ նույնը չի կամ մի բան ասում ես, միանգամից մտածում են՝ անձնական վերաբերմունք է, այդ մեկին դեմ ես: Այդպիսի բան չկա: Եթե ուզում ենք, որ ֆուտբոլը զարգանա, անպայման պետք է քննադատությունը կարողանանք ընդունել:

Ըստ Ձեզ, ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունն քննադատություն ընդունո՞ւմ է, թե՞ ոչ:

Իրենք ինձ համար թափանցիկ չեն, որ կարողանան քննադատություն ընդունել: Օրինակ՝ 21 տարեկանների հավաքականի խաղերից հետո, երբ պարտվում են, ոչ մեկ չի տեսնում, թե ինչ արդյունքով է խաղն ավարտվել: Ինձ համար սա անհասկանալի է: Իրենք երեւի վախենում են քննադատություններից, վատ մեկնաբանություններից: Սա պատասխանատվությունից փախնել է:

Անդրադառնալով Ձեր թեկնածության վերաբերյալ քննադատություններին. «Ալաշկերտ» ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը, նախ շատ բուռն արձագանքեց Ձեր առաջադրվելուն, ապա նաեւ նշեց, որ Ձեր ընտրվելու դեպքում «Ալաշկերտը» դուրս կգա առաջնությունից, որովհետեւ նման նախագահի հետ աշխատելն ամոթ է: Ինչպե՞ս կպատասխանեք Բագրատ Նավոյանին:

«Ալաշկերտ» ակումբի նախագահին միայն կարող եմ ասել՝ շնորհակալ եմ, որովհետեւ նա մեծ ներդրում է անում հայկական ֆուտբոլում: Ինչ վերաբերում է նրա անձնական կարծիքին, պատասխան չեմ կարող տալ:

«Վեստ Արմենիայի» տնօրենի խոսքով էլ Դուք եղել եք շատ լավ ֆուտբոլիստ, բայց դա չի նշանակում, որ կարող եք լինել լավ ղեկավար: Այս մասով ի՞նչ կասեք:

Եկեք միջազգային օրինակով գնահատենք: Աշխարհում այն ֆեդերացիաները կամ ակումբները, որոնք ղեկավարում են ֆուտբոլիստները, ավելի շատ հաջողություններ են ունենում: Ես դաշտում էլ եմ լիդեր եղել՝ խաղալով կամ խոսքով: Վստահ եմ, որ դաշտից դուրս էլ կարող եմ ղեկավարել:

Ո՞ր պահին կամ դրվագում հասկացաք, որ կարող եք ղեկավարել ֆեդերացիան:

2019 թվականից, երբ վերադարձա Հայաստան, միշտ ասել եմ, որ ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլում եւ արել եմ: Այնպես չի, որ սպասել եմ մինչեւ այս օրը գա: Նաեւ ասել եմ, որ համակարգային փոփոխությունների համար պետք է այն դիրքում լինես, որը քեզ թույլ կտա որոշումներ կայացնել: Համարում եմ, որ հայկական ֆուտբոլը մեծ խաչմերուկի վրա է, որտեղ պետք են կարեւոր որոշումներ: Ես մտածում եմ, նաեւ վստահ եմ, որ այն մարդն եմ, որը կարող է ճիշտ որոշումներ ընդունել մեր ֆուտբոլի համար:

Ձեզ առաջադրած «Ուրարտու» ակումբի նախագահ Ջեւան Չելոյանցը NEWS.am Sport-ին տված հարցազրույցում պատմեց, որ Եվրո-2024 ընտրական փուլի Լատվիա - Հայաստան խաղից վերադառնալիս օդանավում ականատես է եղել մի զրույցի, որը լիարժեք փոխել է նրա վերաբերմունքը ներկայիս ղեկավարության նկատմամբ: Նա նշեց, որ այդ զրույցին ներկա եք եղել նաեւ Դուք: Ի՞նչ զրույցի մասին է խոսքը եւ ունեցե՞լ է այն որոշիչ ազդեցություն Ձեր առաջադրվելու որոշման վրա:

Այո, ճիշտ է, նման զրույց եղել է, բայց ես մինչ այդ էլ մշտապես ասել եմ, որ ուզում եմ հայկական ֆուտբոլին օգնել: Ինչ վերաբերում է զրույցի ազդեցությանը, այդ թռիչքը երեւի վերջին կաթիլն էր բաժակը լցվելու: Չեմ ցանկանում անձնավորված խոսել: Իմ մեծերին միշտ հարգել եմ ու կհարգեմ, անկախ ամեն ինչից: Ես այդ մարդը չեմ, որ մեկին փնովեմ: Ես այդ բնավորությունն ու դաստիարակությունը չունեմ:

Որքան խորացել եմ հայկական ֆուտբոլի մեջ, տեսել եմ, որ սխալներ կան, շատ են եւ եթե շարունակենք այս ճանապարհով, հայկական ֆուտբոլի համար լավ չի լինի: Ես ամեն ինչ անում եմ մեր երեխաների համար: Կարող եմ աշխարհի ցանկացած երկիր գնալ եւ հանգիստ ապրել ինձ համար, բայց որոշել եմ իմ ընտանիքով գալ եւ ապրել Հայաստանում:

Համակարգային փոփոխությունների մասին խոսելիս ասել եք, որ հայկական ֆուտբոլի սիրտը պետք է հանել եւ նոր սիրտ դնել: Զարգացման ի՞նչ մոդել եք առաջարկում:

Հայկական ֆուտբոլը շատ վատ վիճակում է: Բոլորը դա տեսնում են: Ֆուտբոլում ռեվոլյուցիա է պետք: Չեմ վախենում առաջին տարիներին հաջողություն չունենալուց: Գիտեմ, որ դժվար է լինելու, երկար ճանապարհ ունենք անցնելու: Ես կարող եմ մեր ամեն քայլին, որն անելու ենք, բացատրել, թե ինչու ենք անում եւ ինչ է տալու մեզ: Շատ կարեւոր է, որ լինենք թափանցիկ եւ արդար: Համակարգային փոփոխություններ են պետք մանկապատանեկան, մասսայական ֆուտբոլում, պրոֆեսիոնալ լիգա, ենթակառուցվածներ են պետք: Եթե այս բոլոր կետերը միավորենք, շատ մեծ հաջողություն կարող ենք ունենալ:

Մանկապատանեկան ֆուտբոլում խնդիրները շատ են: Իմ երեխաներից երկուսը զբաղվում են ֆուտբոլով: Որպես ծնող ես շատ քիչ ընտրության հնարավորություն ունեմ: 6 տարեկանից մարզվողների համար մենք ունենք երեք ակադեմիա՝ «Ուրարտու», «Փյունիկ» եւ Ավանի ակադեմիան: Սա շատ քիչ է մեկ միլիոն բնակչության համար: Ֆուտբոլը պիտի հասանելի լինի բոլոր երեխաների համար: Մենք չենք կարող համեմատել մեզ ուրիշ երկրների հետ, որովհետեւ մարզվողների թիվն անհամեմատ քիչ է: Պետք է ստեղծենք մերը, այն մոդելն ունենանք, որը կաշխատի մեզ համար: Կարեւոր է նաեւ որ հավատարիմ լինենք մեր ընտրած մոդելին ու դրանով առաջնորդվենք, այլ ոչ թե մի տարի չստացվեց, հաջորդ տարի այլ ծրագրով աշխատենք: Վերջերս եղա Արտաշատում, այնտեղ 300 երեխա էր մարզվում, բայց ակումբ, ակադեմիա չկար: Անվճար մարզվում են երեխաները: Այսինքն արդեն ունենք մի օրինակ, երբ ֆուտբոլը հասանելի է բոլորին: «Շիրակում» էլ են անվճար մարզվում: Ֆուտբոլը կրթում է երեխաներին, սովորեցնում կարգապահություն, մեզ տալիս է առողջ երեխաներ: Գուցե 100 երեխայից երկուսը դառնա ֆուտբոլիստ, բայց մնացած 98-ը դառնում են լավ մարդ, առողջ քաղաքացի:

Երիտասարդական հավաքականի մասով ներքին խոհանոցին ծանոթ չեմ: Իմ ծրագրում գրել եմ, որ պետք է ունենանք մեր ազգային մոդելը: 14 տարեկաններից մինչեւ 21 տարեկանները մի մոդելով պիտի առաջնորդվեն, խաղան: Մերը պետք է ստեղծենք: Կարող է լինել 4-3-3 սխեմայով կամ 5 պաշտպանով խաղ, բայց էլի եմ ասում՝ չպետք է ամեն տարի փոխվի: Եթե մեկը գալիս է, մյուսը գնում է, պետք է մեր ազգային մոդելով առաջնորդվի, մեր ծրագրով աշխատի: Սա շատ կարեւոր է հետագա արդյունքների, ազգային հավաքականում խաղալու համար: Խնդիրներ կան երիտասարդական հավաքականում, բայց ցավալի է, որ մարզիչները չեն ընդունում իրենց մեղավորությունը: Շատ եմ լսում, որ մարզիչներն ասում են՝ ինչ անենք, ակումբները չեն սովորեցրել այս կամ այն սխեմայով աշխատել, գնդակի ճիշտ կասեցում: Գալիս են մի շաբաթվա մեջ ի՞նչ անենք... Չեմ լսել, որ նույն մարզիչներն, օրինակ, խաղերից հետո ասուլիս տան եւ ասեն, ես այս սխալն եմ արել կամ պարտվել ենք մեր սխալի պատճառով: Նորմալ է, երբ հավաքականը պարտվում է: Այն երկիրը չենք, որ ամեն խաղում հաղթենք: Երբ պարտվում ենք լուռ ենք մնում, երբ հաղթում ենք, բղավում ենք հաղթանակի մասին:

Ազգային հավաքականի մասով՝ ինձ դուր չի գալիս մթնոլորտը: Մի քանի շաբաթ առաջ գործող ֆուտբոլիստ էի, իսկ մեր ֆուտբոլային աշխարհը շատ փոքր է, խոսակցություններ լսում ենք: Մեր ժամանակ, երբ հավաքներ էինք ունենում խաղերից առաջ, ամբողջ տասը օրը ոչ միայն մարզումների ժամանակ էինք միասին, այլ օրվա մնացած հատվածները, սենյակներից դուրս չէինք գալիս, շատ մտերիմ էինք, անընդհատ ուզում էինք միասին ժամանակ անցկացնել: Որքան ինձ հասնում են տեղեկություններ, այժմ հավաքականում նման մթնոլորտ չկա ու շատ ցավալի է: Մեր մթնոլորտը շատ լավն էր ու ուժեղ էր: Այդ մթնոլորտի շնորհիվ կարող ես մեծ հաջողություններ ու հաղթանակներ ունենալ: Հիմա լսում եմ, հավաքականի անդամները ոչ բոլորն են միմյանց հետ շփվում: Ավելի շատ անհատական շփումներ են:

Ինձ համար մեծ խնդիր է այսքան շատ դրսի խաղացողներ ունենալը: Պետք է մեր խաղացողներն ունենանք, հետո նոր դրսից հրավիրենք: Միշտ էլ կլինեն լեգեոներներ, որովհետեւ մեծ սփյուռք ունենք, եւ դա չի նշանակում, որ դրսից լավ խաղացողները չպիտի գան: Կողմ եմ, բայց մեր տեղացի ֆուտբոլիստներին պիտի հնարավորություն տրվի: Հասարակ օրինակ բերեմ. եթե մեր պահեստայիններն էլ պետք է լեգեոներներ լինեն, արդեն լուրջ խնդիր է: Եթե մեր տղաները նույնիսկ պահեստային չեն կարող նստել, արդեն շատ մեծ խնդիր է: Պետք է ակումբների հետ համագործակցել: Մի քանի տարի առաջ Իրանում օրենք են ընդունել, որ ազգային հավաքականի դարպասապահը պետք է անպայման տեղացի լինի: Այժմ նրանք արդեն շատ լավ դարպասապահներ ունեն:

Ի՞նչ գնահատական կտաք Արմեն Մելիքբեկյանի գլխավորած ֆեդերացիայի նախորդ 4 տարիների աշխատանքին: Այս ղեկավարության աշխատանքը ինչո՞վ նպաստեց կամ խոչընդոտեց հայկական ֆուտբոլի զարգացմանը:

Նախ ցանկանում եմ շնորհակալություն ասել նրանց արած գործերին, որովհետեւ ֆուտբոլի ֆեդերացիա ղեկավարելը հեշտ չի, բայց ինձ համար ֆեդերացիան կորցրել է հավատը, ակումբների վստահությունը: Եթե ֆուտբոլային աշխարհը կորցնում է վստահությունը ֆեդերացիայի հանդեպ, դրանից ավելի մեծ խնդիր չի կարող լինել: Ֆեդերացիան է մեղավոր, որովհետեւ չի կարող մի ակումբին պատժի սխալների համար, մեկ այլ ակումբի նույն սխալների համար չպատժի կամ ավելի մեղմ պատիժ սահմանի:

Այսինքն՝ ակումբների նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունք կա՞:

Փաստորեն, այո: Պատճառը չգիտեմ՝ ինչու, բայց ակումբների հետ չի կարելի աշխատել տարբեր կանոններով: Բոլորի համար պետք է գործեն նույն կանոնները:

Կան կարծիքներ, որ Արմեն Մելիքբեկյանին աջակցում է Հայաստանի կառավարությունը:

Ես չեմ լսել, որ մեր իշխանությունը աջակցում է նրան, ոչ մի տեղ չեմ լսել: Գիտեմ, որ մեր իշխանությունն ուզում է՝ հայկական ֆուտբոլը զարգանա ու լավ լինի եւ այդ համատեքստում պատրաստ եմ աշխատել իշխանության հետ:

Ձեր ընտրվելու հավանականությունը որքա՞ն է գործող նախագահի հետ մրցակցության պայմաններում:

Եթե արդար ընտրություն լինի, համոզված եմ, որ ընտրվելու եմ: Ցավոք, կան կուլիսային պայմանավորվածություններ: Ֆեդերացիան զանգում է իմ մտերիմ ընկերներին, ճնշումներ է անում: Եթե այսպիսի քայլեր անում են, ուրիշ բաներ էլ կարող են անել: Չգիտեմ, թե ուրիշ ինչով են զբաղվում, բացի իմ լայքերը հաշվելուց:

Այսինքն հաստատում եք այն կարծիքը, որ կան կուլիսային պայմանավորվածություններ:

Ես ասում եմ այն, ինչն անձամբ ես գիտեմ, այլ ոչ թե լսեմ եմ այստեղից կամ այնտեղից: Գիտեմ հստակ: Ես խոսում եմ միայն նրա մասին, որը գիտեմ 100 տոկոս եղել է:

Դուք չեք զանգո՞ւմ ոչ մեկին:

Զանգում եմ, գործկոմի անդամներին էլ եմ հանդիպում, բայց որեւէ մեկին խոստումներ չեմ տալիս, դաշտ տալու կամ չտալու մասին քննարկումներ չեմ ունենում, չեմ ասում՝ եթե ինձ ընտրեք այս կամ այն բանը կլինի, կանեմ ձեր համար, որովհետեւ հետո պետք է աշխատեմ բոլորի հետ: Չեմ կարող մեկին մի ձեւ վերաբերվել, մյուսին՝ մեկ այլ: Ճիշտ չեմ համարում:

Ի՞նչ կմաղթեք Ձեր մրցակից Արմեն Մելիքբեկյանին եւ ի՞նչ «սցենար» սպասել դեկտեմբերի 23-ին:

Արմեն Մելիքբեկյանին մաղթում եմ առողջություն: Նույնիսկ եթե չընտրվեմ, իմ ծրագիրը բաց է նրանց համար: Ցավոք, այն, ինչ այս ընթացքում եղավ, վիրավորական է: Այդ զանգերը, ճնշումները, լայքեր հաշվելը, իմ ընկերներին ճնշելը շատ է վիրավորել ինձ: Չեմ կարող ասել, որ ֆեդերացիայի այս ղեկավարության հետ հետագայում կարող եմ աշխատել, բայց իմ ծրագիրը բաց է եւ թափանցիկ: Ով էլ ընտրվի, թող ճիշտ աշխատի:

https://sport.news.am/arm/news/146130/aras-ozbiliz-henrikh-mkhitaryani-het-kapi-mej-em-na-indz-ajakcum-e-inchy-shat-karevor-e-indz-hamar-tesanyut.html?fbclid=IwAR17ZfvVqfV-QJoFdS7RJXfBzqnFODLDdkd3gKHPTlcufcyyaLR03hvc5bU