Hyundai-ն սկսել է վաճառել ռեսթայլինգային Tucson-ը
Hyundai Motor-ը սկսել է Հարավային Կորեայում վաճառել Tucson կոմպակտ քրոսովերի թարմացված տարբերակը, տեղեկացրել է Drom.ru-ն։
Նոր քրոսովերն ունի առաջնային բամպերներ, լուսարձակներ։ Հետեւի մասում կան հակամառախուղային լուսարձակների հատվածներ։
Սրահը շատ ավելի է փոփոխված։ Կա 12 դյույմանոց երկու մոնիտոր՝ սրահի տեղեկությունների համար եւ մուլտի-մեդիա։ Կա դարակ զանազան մանրուքների համար։ Կոճակները սենսորայինից վերածվել են ֆիզիկականի, կոճակը սեղմելու փոխարեն այժմ կլիմայի վերահսկողությունը կատարվում է պտտվող վերահսկիչների օգնությամբ։
Կա հեռախոսի անլար լիցքավորման հնարավորություն։ Մեծ աշխատանք է կատարվել աղմուկի մեկուսացման ուղղությամբ։ Առջեւի դռների պատուհանները դարձել են երկակի։Կիրառվել են մեկուսացման նոր նյութեր։
Ներքին շուկայում Hyundai Tucson-ն առաջարկվում է ուժասարքի երեք տարբերակով՝ բենզինի տուրբոշարժիչով՝ 1,6 ձիաուժ, դիզելայինով՝ 2,0 ձիաուժ եւ զուգահեռ հիբրիդ բենզինի շարժիչով՝ 1,6 ձիաուժ։ Ռեսթայլինգային Tucson-ը կորեացիներին առաջարկվում է 22,2 ահզար դոլարից սկսած։
Ավելի ուշ մոդելը դուրս կգա այլ շուկաներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից