Գիտնականները բեկվածք են հայտնաբերել, որը կարող է ցունամի առաջացնել ԱՄՆ-ում և Կանադայում
Ֆրանսիացի գիտնականների հաշվարկներով, հյուսիսարևելյան նահանգների ավելի քան մեկ միլիոն ամերիկացիներ, ինչպես նաև Կանադայի որոշ բնակիչներ լուրջ վտանգի տակ են։ Այս տարածքները կարող են ենթարկվել հզոր ցունամիի հարվածին, որը կարող է առաջանալ հսկա 72 կիլոմետրանոց բեկվածքի պատճառով:
Daily Mail-ը հայտնում է Ֆրանսիայի Գրենոբլ-Ալպի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները։ Նրանք հաշվարկել են, որ ճեղքվածքի երկարությունը հասնում է 72,4 կմ-ի, այն անցնում է Կանադայի Բրիտանական Կոլումբիայի տարածքով, հաղորդում է Planet Today-ը։
Մտավախություն կա, որ այս բեկվածքը հզոր երկրաշարժ, ապա ցունամի կառաջացնի Ջորջիայի ավազանում։ Ինչի պատճառով ավերվելու և վերանալու սպառնալիքը արդիական կդառնա Միացյալ Նահանգների հյուսիս-արևելյան քաղաքների՝ Սիեթլի, Տակոմայի, Բելինգհեմի և Օլիմպիայի համար, տարերքը կազդի նաև Կանադայի Վիկտորիա, Վանկուվեր և Ուիստլեր քաղաքների վրա:
Հետազոտողները վարկած են առաջ քաշել, որ բեկվածքը մոտ 4700-2300 տարի առաջ 6,1-ից մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի արդյունք է: Գիտնականները նշում են, որ այն կարող է տարածվել մինչև Միացյալ Նահանգների տարածք: ԱՄՆ-ի հյուսիս-արևելքը՝ մեկ միլիոնից ավելի բնակչությամբ, սպառնալիքի տակ է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից