Ուկրաինայի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել պատրիարք Կիրիլի նկատմամբ
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Ռուսական Ուղղափառ Եկեղեցու պատրիարք Կիրիլի նկատմամբ՝ նրան «նախաքննությունից թաքնված» անձ հայտարարելով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ գերատեսչությանը հղումով։
Ուկրաինայի ՆԳՆ տվյալների բազայի համաձայն՝ պատրիարք Կիրիլը նոյեմբերի 11-ից հետախուզման մեջ է գտնվում Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից։ Տվյալների բազայում նշվում է նաև խափանման միջոցը՝ կալանավորում։ Հետախուզվողի տվյալներին կցված է պատրիարքի լուսանկարը և նրա աշխարհիկ անունը՝ Վլադիմիր Գունդյաև։
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հեռակա կարգով մեղադրանք էր ներկայացրել պատրիարք Կիրիլին։ Ինչպես նշված էր դատախազության հայտարարության մեջ, պատրիարքին տեղեկացվել է, որ նա կասկածվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության դեմ ոտնձգության մեջ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ