ՌԴ ՊՆ-ն հաստատել է ԼՂ-ում զրահափոխադրիչի վթարի հետևանքով ռուս խաղաղապահի մահվան լուրը
ՌԴ պաշտպանության նախարարությունն իր դեկտեբերի 12-ի տեղեկագրում հաստատել է Լեռնային Ղարաբաղում նախօրեին ռուս խաղաղապահի մահվան մասին տեղեկությունը։
Ըստ հաղորդագրության՝ 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի ԲՏՌ-82-ը դուրս է եկել լեռնային ճանապարհից, ինչի հետևանքով ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող զոհվել է, երկուսը ստացել են միջին ծանրության և ծանր վնասվածքներ։
Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմի մասնակցությամբ տուժած խաղաղապահներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Տուժած զինծառայողները հետագա բուժման նպատակով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի օդային տրանսպորտով տեղափոխվել են ստացիոնար բուժհաստատություն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախմբի զրահափոխադրիչն ընկել է ձորը, ինչի հետևանքով մեկ խաղաղապահ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից