Ռեալը պարտվում է, քանի որ Զիդանը կամ շատ է վստահում Աշրաֆին կամ խաղացողները հոգնել են
Ավարտվեց ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրը: Երեկ կայացան եւս չորս խմբերի հանդիպումները:
E խումբ
Լիվերպուլը 3:0 հաշվով հաղթեց Մարիբորին, իսկ Սեվիլիան 2:1 հաշվով հաղթեց Մոսկվայի Սպարտակին:
Այժմ Լիվերպուլն ունի ութ միավոր, իսկ Սեվիլիան եւ Սպարտակը համապատասխանաբար յոթ եւ հինգ:
F խումբ
Նապոլին Մանչեսթեր Սիթիի հետ խաղում վա բանկի գնաց, փորձեց անպայման հաղթել եւ պարտվեց 4:2 հաշվով, իսկ Շախտյորը հեշտությամբ 3:1 հաշվով հաղթեց Ֆեյենորդին:
Մանչեսթերցիներն ապահովեցին հաջորդ փուլի ուղեգիրը, իսկ Նապոլին խմբային մրցաշարի ավարտից երկու տուր առաջ վեց միավորով ետ է մնում Դոնեցկի Շախտյորից:
G խումբ
Բեշիքթաշը Էրդողանի ներկայությամբ 1:1 ավարտեց հանդիպումը Մոնակոյի հետ եւ գրեթե լուծեց հաձորդ փուլ դուրս գալու հարցը: Պորտուն 3:1 հաշվով հաղթեց Լայպցիգին:
Չորս տուրից հետո Պորտուն ունի վեց միավոր եւ առաջատար Բեշիքթաշից ետ է մնում չորս միավորով, իսկ Լայպցիգտ Պարտուից արդեն ետ է երկու միավորով: Մոնակոն ունի երկու միավոր եւ դեռ տեսական հնարավորություններ ունի հաջորդ փուլում հայտնվելու համար: Դրա համար Մոնակոն պետք է հաղթի Պորտուին եւ Լայպցիգին, իսկ Պորտուն պարտվի Բեշիքթաշից:
H խումբ
Մադրիդի Ռեալը կրկին պարտվեց: Այս անգամ 3:1 հաշվով զիջեց տոտենհեմին: Այնպիսի տպավորություն է, որ մոդրիչն ու Կրոսը հոգնել են ֆուտբոլ խաղալուց, իսկ Բենզեման խաղում է այնպես, կարծես բակում ժամանակ անցկացնելու համար խաղում է երեխաների հետ: Աշրաֆ Հաքիմին էլ դեռ պատրաստ չէ նման թիմում խաղալու համար, բայց Զիդանը նրան անդադար վստահում է:
Մյուս խաղում Դորտմունդի Բորուսիան կրկին 1:1 խաղաց Ապոելի հետ:
Այստեղ ամեն ինչ պարզ է՝ հաջորդ փուլ դուրս կգան Տոտենհեմը եւ Ռեալը:
Top-News.am


















































Փյունիկը ձեռքից բաց թողեց հաղթանակը Ուրարտուի դեմ խաղում
Դիեգո Մարադոնա. Եթե չլինեին վնասվածքները, Ռոնալդոն կդառնար պատմության լավագույն խաղացողը
«Բարսելոնան» եւ «Յուվենտուսը» կխաղան հաջորդ փուլում
«Չելսին» չսիրեց Ադրբեջանի չեմպիոնին
Կելտերի սխալը չներեցին փարիզցիները
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա