Ադրբեջանին պետք են կայուն երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի. Ալիև
Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքի ընդունմանը: Այս մասին «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» միջոցառման շրջանակում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ադրբեջանին պետք են կայուն երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի: Որովհետև մենք գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, գիտենք նաև, որ Հայաստանն ունի բազմաթիվ «խորհրդականներ» եվրոպական որոշ մայրաքաղաքներում»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևը խոսել է նաև Ադրբեջանում պահվող Արցախի նախկին նախագահներին և պաշտոնյաներին:
«Ես դեռ ամիսներ առաջ ասացի, որ եթե «անջատողական» առաջնորդները հանձնվեն, ապա նրանց նկատմամբ կարող է կիրառվել համաներում։ Ցավոք, իմ խոսքերը դարձյալ պատշաճ կերպով չգնահատվեցին։ Այսօր «անջատողականների» առաջնորդներն Ադրբեջանում են։ Նրանք մեզ սպառնում էին, որ տանկերով կգան Ադրբեջան և Բաքու։ Այսօր նրանք սպասում են Ադրբեջանում դատավարությանը և մեր դատական համակարգի վերջնական վճռին։
Բացի այդ, սեպտեմբերին տեղի ունեցավ երկու իրադարձություն, որը մեզ համար նշանակում էր անցնել կարմիր գիծը։ Նախ՝ Հայաստանի վարչապետի շնորհավորանքը, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» անկախության կապակցությամբ, որը լիովին հակասում էր Հայաստանի վարչապետի ասածին և ստորագրածին։ Որովհետև անցած հոկտեմբերին Հայաստանը և նրա վարչապետը պաշտոնապես ճանաչեցին Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Սրանից և նույն ոգով բազմաթիվ հայտարարություններից հետո «անջատականներին» (չակերտները՝ Tert.am) շնորհավորական նամակ ուղարկելը մեզ համար դարձավ միանգամայն անընդունելի և խիստ հակասական գործողություն»,- նշել է Ալիևը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում