Պուտինը ոչ թե սկսել է չսիրել հայկական կոնյակը, այլ հենց Փաշինյանին
Ռուսաստանն արգելել է հայկական գրեթե բոլոր գյուղմթերքների և հայկական կոնյակի ներկրումը։ Դե, Կրեմլի ղեկավարության մեջ նրանք, ովքեր սիրում են հայկական կոնյակը, իրենց չեն սահմանափակի (Վրացական գինու էմբարգոյից հետո դրանք (կոնյակը-խմբ․) Կրեմլի բուֆետում առանց խնդիրների հյուրասիրեցին վրացի լրագրողներին), իսկ հասարակ ռուսների կարծիքի վրա նրանք թքած ունեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։
«Բայց այս արգելքը պետք է բոլոր կարմիր լույսերը վառի Փաշինյանի համար։ Պուտինը ոչ թե սկսել է չսիրել հայկական կոնյակը, այլ հենց Փաշինյանին, իսկ էմբարգոն նրան իշխանությունից հեռացնելու հերթական քայլն է։
Ուզում եմ նորից կրկնել Հայաստանի վարչապետի համար՝ հարգելի Նիկոլ՝ փախիր, փախիր արագ, փախիր առանց հետ նայելու ՀԱՊԿ-ից, Եվրասիական համայնքից, վազիր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։ Բայց ամենակարևորը՝ հեռացիր Ռուսաստանից, փրկիր քեզ և հայոց պետականությունը։
Պուտինը նման է բուլդոգի, նա կծում է ու բաց չի թողնում, քանի դեռ ատամները չի սեղմել։
Խուսափեք դրանից՝ գոյատևելու համար: Համոզված եմ, որ դեռ ուշ չէ: Եվ դադարեցրեք տատանվելն ու կասկածելը:
Ուշացումը նման է մահվան»,-գրել է նա։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում