Ի՞նչ է արվելու տնտեսական կոլապսը կանխելու համար, եթե Լարսի ճանապարհը չբացվի․ Գարիկ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ներկա քաղաքական իրադրությունը պահանջում է գործող քաղաքական ղեկավարությունից/գործադիր իշխանության ղեկավար այրերից և առաջին հերթին վարչապետից պատասխանել հանրությանը միտքը և հոգին փոթորկող հետևյալ հարցադրումներին՝ 1. Ի՞նչ է արվելու տնտեսական կոլապսը կանխելու համար, եթե Լարսի ճանապարհը, որտեղ արդեն 3200 հայկական բեռնատար է կանգնած չբացվի:
Արդյո՞ք գոյություն ունեն ելքեր էներգետիկ համակարգի գոյությունն ու գործունեությունը ապահովելու համար, եթե պատժիչ քայլով կասեցվի ռուսական գազի և բենզինի մատակարարումը կամ էլ այն շարունակվի մատակարարվել շուկայական-միջազգային գներով։
Արդյո՞ք հաշվարկվել են այն վնասները, որ կարող է կրել մեր ազգաբնակչությունը, եթե արգելվի ՌԴ-ից ՀՀ տրանսֆերները:
Ի՞նչ է արվելու այն դեպքում, եթե Ադրբեջանը օգտվի ստեղծված ուժային վաակումից և Թուրքիայի օժանդակությամբ, Ռուսաստանի և Իրանի պասիվությունը և չեզոքությունը ապահովելով գնա ուժային լուծումների սահմանագծման և միջանցքի հարցերում: Արցախի հայկականության կայծակնային վերացումը դրա վառ օրինակն է:
5. Արդյո՞ք գնահատվել և հաշվարկվել են այն սպառնալիքները, որոնք բխում են Արևմուտքի հետ պատերազմով թելադրված ռուս-թուրք-ադրբեջանական ներկա համագործակցային ձևաչափից ու ՌԴ-Իրան հակաարևմտյան միասնական դիրքորոշումից: Սպառնալիքներ որոնք տեսանելի են կապված ՀՀ-ԵՄ-ԱՄՆ մերձեցման քաղաքականությունից, երբ դա թշնամաբար է ընկալվում Մոսկվա-Թեհրան-Բաքու, երբեմն նաև Անկարա շրջանակում»։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում