Ամերիկացին նախկին կնոջը դատի է տվել՝ վիճակախաղում 1,35 մլրդ դոլար շահելու լուրը բարեկամներին պատմելու համար
ԱՄՆ-ում Mega Millions վիճակախաղի պատմության մեջ երկրորդ խոշորագույն ջեքփոթի շահողը դատի է տվել իր երեխայի մորը՝ բողոքելով, որ վերջինս իր շահումի մասին պատմել է իր ծնողներին և քրոջը՝ չնայած, որ տեղեկությունը գաղտնի պահելու մասին համաձայնագիր էր ստորագրել: Այս մասին գրում է odditycentral.com-ը:
Անանուն տղամարդը նշել է, որ իր դստեր մայրն այն քիչ մարդկանցից էր, որ գիտեին 1,35 մլրդ դոլարի շահումի մասին: Սակայն նա ստորագրել էր մի փաստաթուղթ, որով պարտավորվել էր տաս տարի՝ մինչ 2032 թվականի հունիսի 1-ը, ոչ ոքի չպատմել տղամարդու շահումի մասին: Սակայն կինը խախատել է իր պարտավորությունը՝ հեռախոսային զրույցի ժամանակ տղամարդու ծնողներին ու քրոջը պատմելով ամեն ինչ:
Հիմա տղամարդն առնվազն 100,000 դոլարի փոխհատուցում է պահանջում չթույլտրված բացահայտման համար:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ