Բայրամովի հայտարարությունը կարելի է որակել իրողությունների հետ հակադրության մեջ գտնվող ցանկալի պնդումների շարք. Գարդման-Շիրվան- Նախիջևան միություն
ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հիլդա Շմիդի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը կարելի է պարզապես որակել որպես իրողությունների հետ ուղղակի հակադրության մեջ գտնվող ցանկալի պնդումների շարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը՝ արձագանքելով Սկոպյեում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը:
«Բայրամովը նշել է, որ հակառակ կողմը (ենթադրելի է Հայաստանը կամ Լեռնային Ղարաբաղը) նախապես տեղեկացվել են սեպտեմբերի 19-ին սպասվող ռազմական գործողությունների մասին։
Մինչդեռ ասվածը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Ջեյհուն Բայրամովը կրկին զարգացնում է այն թեզը, թե Հայաստանը չի հետևել ստանձնած պարտավորություններին և չի հեռացրել ՀՀ զինված ուժերը Լեռնային Ղարաբաղից: Սա հերթական ջանքն է՝ արդարացնելու կատարվածը, մինչդեռ Հայաստանն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ՀՀ Զինված ուժեր գոյություն չունեն։
Սակայն միջազգային հանրությանը զվարճացնելու առումով շատ ավելի հեռուն գնացող է Ջ․ Բայրամովի այն պնդումը, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններ չեն արձանագրվել և որ հայերի բռնագաղթի համար պատասխանատվություն է կրում Հայաստանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից