ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը ստանձնել է Երուսաղեմի ահաբեկչության պատասխանատվությունը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ-Քասամ բրիգադներ» խմբավորումը, ստանձնել է Երուսաղեմում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով խմբավորման թելեգրամյան ալիքին։
«Իզեդդին ալ-Քասամ բրիգադները ստանձնել են ամբողջ պատասխանատվությունն այն հերոսական գործողության համար, որն իրականացվել է այսօր առավոտյան օկուպացված Երուսաղեմ քաղաքի հյուսիս-արևմտյան մուտքի մոտ»,- ասված է խմբավորման թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Ինչպես նշել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը, հարձակումն իրականացվել է Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին երեխաների և կանանց սպանություններին, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթի պղծմանն ի պատասխան:
Իսրայելական Kan ռադիոկայանի հաղորդմամբ՝ Արևելյան Երուսաղեմից երկու պաղեստինցի Թել Ավիվի կողմից քաղաքի մուտքի մոտ ահաբեկչություն են իրականացրել հրազենի գործադրմամբ։ Արմատականներն ավտոմեքենայով մոտեցել են ավտոբուսի կանգառին, դուրս եկել մեքենայից ու ատրճանակից և М16 հրացանից կրակ բացել այնտեղ կանգնած մարդկանց ուղղությամբ։ Իսրայելցի զինվորականները պատասխան կրակով վերացրել են ահաբեկիչներին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ահաբեկչություն է տեղի ունեցել Երուսաղեմում։ Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է առնվազն երեք զոհի և վեց տուժածի մասին, մինչդեռ Իզեդդին ալ-Քասամ բրիգադները պնդում են, որ վիրավորում է ստացել 12 իսրայելցի։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ