Ֆրանսիայի վարչապետն արգելել է նախարարներին օգտվել WhatsApp-ից և Telegram-ից
Ֆրանսիայի կառավարության անդամներն այլևս չեն կարողանա օգտվել WhatsApp, Telegram և Signal մեսենջերներից։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին, համապատասխան շրջաբերականը ստորագրել է երկրի վարչապետ Էլիզաբեթ Բորնը։
Փաստաթուղթը նախարարներին պարտավորեցնում է մինչև դեկտեմբերի 8-ն իրենց սարքերից հեռացնել հաղորդագրությունների ուղարկման համար նախատեսված բոլոր այն հավելվածները, որոնք հաստատված չեն Տեղեկատվական համակարգերի անվտանգության ազգային գործակալության կողմից (ANSSI):
«Ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման հիմնական ծառայություններն ավելի ու ավելի կարևոր դեր են խաղում մեր ամենօրյա հաղորդակցության մեջ: Այնուամենայնիվ, թվային այս գործիքները զերծ չեն անվտանգային թերություններից», - նշված է փաստաթղթում։
Կառավարության անդամներին խորհուրդ է տրվել օգտագործել ֆրանսիական Olvid մեսենջերը, որը, ինչպես նկարագրվում է շրջաբերականում, «հաղորդագրությունների միակ հարթակն է, որը ստացել է անվտանգության վկայագիր ANSSI-ից»: Ընդ որում՝ այն օգտագործելու համար հարկավոր չէ ունենալ SIM քարտ կամ հեռախոսահամար:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ