Իրանը գնում է ռուսական կործանիչներ, ուղղաթիռներ և ինքնաթիռներ
Մոսկվայի և Թեհրանի միջև վերջնական տեսքի են բերվել ռուսական արտադրության Սուխոյ Սու-35 կործանիչների, Մի-28 հարվածային ուղղաթիռների և Յակ-130 ռեակտիվ ինքնաթիռների՝ Իրանին մատակարարելու վերաբերյալ պայմանավորվածությունները, ասել է Իրանի պաշտպանության փոխնախարարը։
Tasnim-ի հետ զրույցում պաշտպանության փոխնախարար բրիգադային գեներալ Մահդի Ֆարահին ասել է, որ ծրագրերը վերջնական տեսքի են բերվել Սուխոյ Սու-35 կործանիչների, Մի-28 հարվածային ուղղաթիռների և Յակ-130 ռեակտիվ կործանիչների՝ Իրանի զինված ուժերի մարտական ստորաբաժանումներին միանալու համար:
Նա ասել է, որ այդ երեք առաջադեմ ռազմական ինքնաթիռները միանշանակ կլինեն Իրանի տրամադրության տակ, և գործընթացը ներկայում ընթացքի մեջ է։
Գեներալը նշել է, որ Իրանն ունի քանակական առումով տարածաշրջանում ռազմական ուղղաթիռների ամենահզոր պարկը և մի քանի նախագծեր իրականացնելուց հետո արդիականացրել է ուղղաթիռների հնարավորությունները։
Իրանն ու Ռուսաստանը խոշոր գործարքներ են կնքել՝ խթանելու իրենց տնտեսական, առևտրային, էներգետիկ և ռազմական համագործակցությունը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում