«Մեծամոր»-ից հայտնաբերված կարասում կան ականջօղեր, գանգի տակ երևացել են ոսկորներ, ողնաշարի առանձին ողեր
ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում մեկնարկել է բացառիկ հնագիտական աշխատանք։ Շենքային պայմաններում բացվել է 2022 թ․ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից հայտնաբերված կարասային թաղումը։
Հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանն ասել է, որ կարասը մինչև պեղվելը անցել է երկու ռենտգեն հետազոտություն բացառելու համար, որ կարասում չկան մետաղական իրեր։ Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ կարասում կան ականջօղեր, գանգի տակ երևացել են ոսկորներ, ողնաշարի առանձին ողեր։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ պեղման արդյունքում հայտնաբերվել են ուլունքահատիկներ և ապակե սրվակի բեկորներ՝ քայքայված վիճակում։
Կարասային թաղումից հայտնաբերված նյութերը կենթարկվեն լաբորատոր հետազոտության, կմաքրվեն, կվերականգնվեն ու կհամալրեն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ցուցադրությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից