Մենք մտահոգված ենք, որ Իրանը կարող է բալիստիկ հրթիռներ տրամադրել Ռուսաստանին. Քիրբի
Սպիտակ տունը երեքշաբթի մտահոգություն է հայտնել, որ Իրանը կարող է բալիստիկ հրթիռներ տրամադրել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար, ինչը, հավանաբար, աղետալի հետևանքներ կունենա ուկրաինացի ժողովրդի համար, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին, հաղորդում է AP-ն։
Նրա խոսքով, Իրանն արդեն Ռուսաստանին է տրամադրում «անօդաչու թռչող սարքեր կամ տեղեկատվություն փոխադրող անօդաչու սարքեր, կառավարվող ռումբեր և հրետանային զինամթերք, և, հնարավոր է, պատրաստվում է ևս մեկ քայլ անել՝ ի աջակցություն Ռուսաստանի»։
Քիրբին մատնանշել է սեպտեմբերին կայացած հանդիպումը, որտեղ Իրանը հյուրընկալել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ ցուցադրելու բալիստիկ հրթիռների մի շարք համակարգեր, ինչն առաջացրել են ԱՄՆ-ի մտահոգությունները:
Նա նաև նշեց այս տարվա սկզբին Իրանի հայտարարությունն այն մասին, որ ավարտվել է Ռուսաստանից Սու-35 կործանիչներ գնելու գործարքը, և ասել, որ Իրանը ծրագրում է Ռուսաստանից գնել լրացուցիչ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ հարվածային ուղղաթիռներ, ռադարներ և մարտական վարժեցնող սարքեր։
«Ընդհանուր առմամբ, Իրանը Ռուսաստանից միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա է խնդրում՝ իր ռազմական հնարավորություններն ուժեղացնելու համար», - ասել է Քիրբին: «Ռուսաստանը նաև օգնում է Իրանին զարգացնել և պահպանել իր արբանյակային տեղեկատվության հավաքման հնարավորությունները և տիեզերական այլ ծրագրեր»:
Նա հավելել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև աճող ռազմական գործընկերությունը «վնասում է Ուկրաինային, Մերձավոր Արևելքում Իրանի հարևաններին և, անկեղծ ասած, միջազգային հանրությանը»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ