Միչիգանում խանութից ավելի քան 100 միավոր հրազեն են գողացել
ԱՄՆ-ի հարավ-արևմտյան Միչիգան նահանգում գտնվող խանութից վելի քան 100 միավոր հրազեն են գողացել, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Գողացված զենքերից բոլորը, բացառությամբ մեկի, հետագայում հայտնաբերվել են, և երկու կասկածյալներ ձերբակալվել են, ասել է ԱՄՆ դատախազ Մարկ Տոտենը:
Խանութի մենեջերը քննիչներին ասել է, որ իր աչքերը կապել են և նստեցրել են մեքենայի հետևի նստատեղին հինգշաբթի երեկոյան, ասել է դաշնային գործակալ Մելորի Քեմփբելը՝ դատարանի հայցում:
«Կասկածյալներից մեկը ատրճանակ դրել է նրա գլխին և ստիպել տալ խանութի ահազանգին հասանելիության կոդը», - գրել է Քեմփբելը:
Խանութի տեսագրությունում երևում է, թե ինչպես է տղամարդն ավելի ուշ անջատում ահազանգը և երկու սառնարան լցնում 123 միավոր հրազենով։
Քննիչները իմացել են կասկածյալի անունն այն բանից հետո, երբ նա փորձել է գումար փոխանցել մենեջերի բանկային հաշվից, ասել է գործակալը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ