Մամուլի ասուլիսում իմ պատասխաններից մեկը սխալ է մեկնաբանվել. Սևիկյան
Հայաստանի ազգային հավաքականի և Նիժնի Նովգորոդի «Պարի» ակումբի կիսապաշտպան Էդգար Սևիկյանն ասել է, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի Ուելսի հետ խաղից առաջ տված մամուլի ասուլիսի իր պատասխաններից մեկը սխալ է մեկնաբանվել։
«Ուզում եմ մեծ ողջույններ փոխանցել Նիժնի Նովգորոդի բոլոր բնակիչներին։ Այժմ ես Հայաստանի հավաքականի ճամբարում եմ։ Այսօր երեկոյան մենք հանդիպում ունենք Ուելսի հետ: Նախօրեին մասնակցել եմ նախախաղային մամուլի ասուլիսին և պատասխանել լրագրողների հարցերին։
Ցավոք, իմ պատասխաններից մեկը սխալ մեկնաբանվեց։ Ասացի, որ ավելի շատ սովոր եմ աջ եզրային հարձակվողի դիրքում խաղալուն։ Բայց նաև պատրաստ է ցանկացած դիրքում խաղալ ինչպես ակումբում, այնպես էլ հավաքականում։ Ե՛վ ակումբում, և՛ հավաքականում ես միշտ տալիս եմ առավելագույնը, պրոֆեսիոնալ վերաբերմունք եմ ցուցաբերում, փորձում եմ ցույց տալ իմ բոլոր լավագույն որակները և հարգում եմ մարզչական ցանկացած որոշում։
Ես հպարտ եմ, որ խաղում եմ «Պարի ՆՆ»-ում։ Հենց Նիժնի Նովգորոդյան ակումբից ես հրավեր ստացա Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում բախտ եմ ունեցել խաղալու։ Շարունակելու եմ առաջ շարժվել և ամբողջ ուժերս տալ ֆուտբոլային դաշտում»,- Սեւիկյանի խոսքերն է մեջբերում ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից