Բնավորության այս 19 գծերն օգնում են ձեզ ավելի երկար ապրել. Journal of Happiness Studies
Մադրիդի համալսարանի գիտնականները բացահայտել են երկարակյացներին բնորոշ բնավորության գծերը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Happiness Studies ամսագրում:
Աշխատանքներին մասնակցել է 100-ից 107 տարեկան մոտ 14 հազար մարդ։ Հեղինակները թեստավորում են անցկացրել բնավորության գծերը որոշելու համար: Ինչպես պարզվեց, այս մարդիկ ունեն 19 ընդհանուր գծեր, այդ թվում՝ ազնվությունը, սովորելու սերը, երախտագիտությունը, բարձր ինտելեկտը, ակտիվությունը և հետաքրքրասիրությունը։
Ավելին, հետաքրքրասիրությունը երկարակյացների ամենակարեւոր հատկանիշներից է։ Կենսուրախությունը, կրոնական հավատը, քաջությունն ու հումորն իրենց կարևորությամբ երկրորդ տեղում են: Գիտնականները ենթադրում են, որ այս հատկանիշներն օգնում են պահպանել առողջությունը, ներառյալ ուղեղը:
«Երկարակյացների կյանքի վերլուծությունն օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես հասնել առողջ ծերության: Հետաքրքրասեր եղեք, սովորեք նոր մշակույթների մասին, ճանապարհորդեք և կարդացեք, մնացեք ինտելեկտուալ, ակտիվ, ուսումնասիրեք գիտելիքների նոր ոլորտներ, և երկար ու հաջողակ կյանքով ապրելու ձեր հնարավորություններն ավելի մեծ կլինեն»,- եզրափակել են հեղինակները։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ