Լեհաստանի զարգացման և մարդասիրական օգնության հաստատությունը օգնություն է տրամադրել Տեղ համայնքում հաստատված արցախցիներին
Polish Aid-ի շրջանակներում Տեղ համայնքում հաստատված Լեռնային Ղարաբաղի փախստականներին նյութական օգնություն է տրամադրվել։ Օգնության փոխանցումը կազմակերպվել է «Հայկական Կարիտաս»-ի աջակցությամբ:
Այս մասին հայտնում են Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից, մանրամասնելով, որ ընդհանուր առմամբ խոսքը 49 ընտանիքի 189 անդամների մասին է, որոնցից 77-ը երեխաներ են:
Օգնությունը ներառել է էլեկտրական տաքացուցիչներ, անկողնային և հիգիենիկ պարագաներ, ինչպես նաև հագուստ: Յուրաքանչյուր ընտանիք ստացել է մի տաքացուցիչ, իսկ մնացածն՝ ըստ անդամակազմի:
Տեղ համայնքը ներառում է 7 գյուղ' Կոռնիձոր, Տեղ, Արավուս, Քարաշեն, Խոզնավար, Վաղատուր և Խնածախ:
Polish Aid-ը Լեհաստանի զարգացման և մարդասիրական օգնության հաստատությունն է, որը գործունեություն է ծավալում զարգացող երկրներում: Քաղաքական և տնտեսական վերափոխման ընթացքում Լեհաստանն օգտվել է այլ երկրների, միջազգային կառույցների և կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցությունից:
Այժմ, երբ Լեհաստանը ՄԱԿ-ի, Եվրամիության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության աջակցության կոմիտեի անդամ է, ինքն է դարձել զարգացմանն օգնելու դոնոր:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ