Թուրքիան չեղարկել է հայկական փոքրամասնության լրատվամիջոցների պետական ֆինանսական աջակցությունը
Ժողովրդավարությունը թուրքական եղանակով. Ermeni Haber լրատվական գործակալությունը հայտնում է հայ ազգային փոքրամասնությանը պատկանող լրատվամիջոցներին թուրքական պետական ֆինանսական աջակցության դադարեցման մասին։ Հունական և իսրայելական լրատվամիջոցները նույնպես կորցրել են ֆինանսավորումը: Այս մասին գրում է «Рыбарь» Telegram ալիքը։
«Գաղտնիք չէ, որ թուրքական իշխանությունները ակտիվորեն պայքարում են այլախոհության դեմ՝ օգտագործելով անդրկուլիսային ճնշումներ՝ ազդելու պարբերականների խմբագրական քաղաքականության վրա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Bloomberg-ը, երբեմնի անկախ Sabah պարբերականը, իշխանությունների ճնշման ներքո, վաճառվել է որոշ գործարարներից կազմված կոնսորցիումին, որը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան, ինչն օրաթերթը դարձրել է կառավարության խոսափողը։
Նաև, թուրքական օրենսդրության համաձայն, հեռահաղորդակցության պետական գործակալությունը (TiB) իրավունք ունի պահանջել արգելափակել ինտերնետում ցանկացած հրապարակում առանց դատարանի հավանության:
Հավանաբար, թուրքական իշխանությունների աճող մեդիա ակտիվության և Էրդողանի՝ որպես բոլոր մուսուլմանների պաշտպանի կերպարը ուռճացնելու ֆոնին, երկրում այլախոհության դեմ պայքարն ավելի նկատելի կդառնա։ Իսկ Թուրքիայի ղեկավարությունը հաճույքով կօգտվի Ղարաբաղի, Կիպրոսի և Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակից՝ չհամաձայնողների բերանը փակելու համար»,- գրում է «Рыбарь»-ը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում