Հայաստանցիների 46,6%-ը կարծում է, որ ՀՀ-ն պետք է պայքարի անկախ Արցախի համար, 9,2%-ը՝ արցախցիների ապագան տեսնում է Ադրբեջանի կազմում․
«GALLUP»-ը ներկայացրել է ՀՀ անվտանգային և ներքաղաքական խնդիրների վերաբերյալ հարցումների արդյունքները։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված հարձակման պատճառով Արցախը լիովին հայաթափվեց և ավելի քան 100,000 մարդ տեղահանվեց ու գաղթեց Հայաստան։ Ինչպե՞ս պետք է վարվի Հայաստանի Հանրապետությունը։
ՀՀ-ն պետք է պայքարի անկախ Արցախի Հանրապետության համար, որից հետո արցախահայությունը պետք է վերադառնա իրենց տները։ Հարցվածների 46,6%-ը այսպես է պատասխանել վերոնշյալ հարցին, 40%-ը պատասխանել է, որ ՀՀ-ն պետք է ինտեգրի արցախցիներին և հոգ տանի սոցիալական ու այլ իրավունքների համար։
9,2%-ը կարծում է, որ ՀՀ-ն պետք է անի առավելագույնը, որպեսզի Արցախի հայությունը հնարավորություն ունենա վերադառնալ Արցախ և ստանա անհրաժեշտ անվտանգային ու սոցիալական հարցերի լուծում՝ ազգային փոքրամասնության կամ այլ կարգավիճակով՝ Ադրբեջանի կազմում, 3,2 %-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից