Պաղեստինում հայտնել են, որ Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական հարվածների հետևանքով կա 18 զոհ
Հորդանան գետի արևմտյան ափին նոյեմբերի 9-ի իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։ Նրանցից 14-ը զոհվել է Ջենինի փախստականների ճամբարի վրա գրոհի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera պարբերականը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալները։
Ավելի քան 20 մարդ վիրավորվել է, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։ Բժիշկները նշում են, որ զոհերի թիվը, հավանաբար, կաճի:
Պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը նշում է, որ Իսրայելի բանակի ստորաբաժանումները հարձակման ընթացքում օգտագործել են անօդաչու թռչող սարքեր և ծանր ռազմական բուլդոզերներ, իսկ դիպուկահարները փախստականների ճամբարը գնդակոծել են հարևան շենքերի տանիքներից։ Ըստ հրապարակման՝ իսրայելցի զինվորականները գնդակոծել են Ջենինի հիվանդանոցը, գնդակոծության տակ են հայտնվել նաև բժիշկներն ու շտապօգնության ավտոմեքենաները:
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակման հետևանքով Իսրայելում 1400 մարդ է զոհվել, ավելի քան 240 մարդ գերեվարվել է։ Հարձակմանը հաջորդել են Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծությունները, որոնց հետևանքով ավելի քան 10 500 մարդ է զոհվել։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ