Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել
Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։
Հաղորդվում է, որ օդային տագնապ է հայտարարվել Սումիի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Պոլտավայի մարզերում, ինչպես նաև Զապորոժիեի մարզի՝ Կիևի կողմից վերահսկվող հատվածներում։
Ըստ առցանց քարտեզների՝ Զապորոժիեի մարզի՝ Կիևի կողմից վերահսկվող հատվածներում օդային տագնապի ազդանշանը հնչում է Մոսկվայի ժամանակով ժամը 10։06-ից (Երևանի ժամանակով՝ 11։06)։ Դնեպրոպետրովսկի մարզում օդային տագնապ է հայտարարվել ժամնը 17։28-ին (Երևանի ժամանակով՝ 18։28), իսկ 17։41-ին (Երևանի ժամանակով՝ 18։28) այն հնչել է նաև վերոնշյալ մյուս մարզերում։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ