Սամբոն համախմբում է մարզիկներին Երևանում. կայացավ ԱԱ-ի բացման պաշտոնական արարողությունը
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ սամբոյի աշխարհի առաջնության բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման արարողության մեկնարկում պարային և լուսաձայնային լուծումներով ներկայացվեցին մարզաձևի առանձնահատկությունները, որին էլ հաջորդեց մասնակից երկրների դրոշների դուրս բերումը:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովն, ով առանձնացրեց՝ Երևանն առաջիկա օրերին իսկական սպորտային իրադարձության ականատես կլինի:
«Այս առաջնության համար աշխարհի տարբեր վայրերից այստեղ են եկել բազմաթիվ մարզիկներ, քանի որ ֆեդերացիայի համար այս տարին նաև հոբելյանական է: Այս առաջնությանը մասնակցում են աշխարհի 70-ից ավելի երկրի ներկայացուցիչներ»,-ասաց Շեստակովը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ընդգծեց՝ սամբոյի աշխարհի առաջնությամբ Հայաստանում նորից խաղաղության տոն է:
«Սամբոն ընտանիք է, ընտանիքը՝ ուժ, իսկ ուժը՝ խաղաղություն: Նախորդ տարի Հայաստանն ընդունել էր դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը, որը ևս անթերի անցկացվեց, որի համար շնորհակալ եմ նաև ՀՀ կառավարությանը»,-ասաց Հայրապետյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հույս հայտնեց, որ առաջնության ավարտից հետո էլ մասնակիցների մոտ կրկին ցանկություն կառաջանա վերադառնալու Հայաստան:
«Ընդամենը վերջին երկու տարում այս դահլիճում անցկացվել են բռնցքամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունները, ֆուտզալի և բասկետբոլի միջազգային մրցաշարեր: Հիմա մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը, որի հիմքերում նաև հայկական կոխ մարտարվեստն է և հետևաբար այն Հայաստանում ամենասիրվածներից ու մասսայականներից է»,-ասաց նա:
Սամբոյի աշխարհի առաջնությունը կեզրափակվի նոյեմբերի 12-ին: Այս առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում են 70 երկրների 500-ից ավելի մարզիկներ, իսկ ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 2500-ը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից