Արևմտյան երկրները «սիրաշահում են» Հայաստանին. Լավրով
Արևմտյան երկրները «սիրաշահում են» Հայաստանին և ցանկանում են ընկերություն անել հանրապետության հետ՝ ընդդեմ Ռուսաստանի, Россия-1 հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Արևմտյան երկրները, որոնք այժմ ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին, ցանկանում են նրա հետ ընկերություն անել՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության»,- ասել է նա, փոխանցում է ТАСС-ը։
Լավրովի խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը նախապաշարմունքներ չունի Հայաստանի արտաքին գործընկերների նկատմամբ, Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր ուղղությունը։
«Մենք կողմ ենք, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից և ռազմավարական գործընկեր, ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ։ Մենք բացարձակապես ոչ մի նախապաշարմունք չունենք նրա արտաքին գործընկերների, ընկերների շրջանակի վերաբերյալ, ինչպես ուզում եք անվանեք, մենք երբեք որևէ մեկի հետ ինչ-որ մեկի դեմ ընկերություն չենք անում»,- ասել է ՌԴ դիվանագիտական ծառայության ղեկավարը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ