Եթե ասում եք ՀՀ-ն Արցախում չկար, Արցախը ինքնուրույն էր, ի՞նչ գործ ունեք Միքայել Արզումանյանի և այլ անձանց հետ, որոնք կռվել են Արցախի համար․ Սոս Հակոբյան
Ինչ-որ մեկը իշխանություն կոչվածից կարող է բացատրել այն հանգամանքը, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրանանատար Միքայել Արզումանյանը 1 տարուց ավել է ՀՀ դատարանի որոշմամբ գտնվում է կալանքի տակ։
Դա այն դեպքում, որ այդ նույն իշխանությունը ինչ-որ հակաիրավական հիմնավորումներ է բերում, որ ՀՀ անձնագիր (որում նշված է վերջիններիս քաղաքացիությունը) ունեցող արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, փախստականներ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։
«Ըստ լուրերի, իբր թե Բաքվի վարչախմբին փորձում են զրկել միջազգային դատական ատյաններում ՀՀ դեմ հայցեր ներկայացնելու առիթից...այն միտքն է, որ ՀՀ-ն Արցախում ներկա չի եղել, կապ չի ունեցել...
Որ վերևի երկու փաստերը միացնում ես իրար, ստանում ես կատարյալ հիմարություն. բա, եթե ասում եք ՀՀ-ն Արցախում չկար, Արցախը ինքնուրույն էր, ի՞նչ գործ ունեք Միքայել Արզումանյանի և այլ անձանց հետ, որոնք կռվել են Արցախի համար:
Պատերազմում պարտության և Արցախը թշնամուն հանձնելու ձեր մեղքը այլ մարդկանց վրա գցելու ցանկությունը կուրացնում, թե՞ բթացնում է ձեզ նույն այդ միջազգային ատյաններում թշնամի երկրից հայցեր ստանալու վտանգի առումով...
Դատարկություն՝ ամեն հարցում. սա է ձեր հավաքական կարգախոսը...»,- գրել է Սոս Հակոբյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից