Աղջիկը դավաճանած զուգընկերոջից վրեժ լուծելու անսովոր միջոց է գտել
Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքի բնակչուհին դավաճանած զուգընկերոջից վրեժ լուծելու անսովոր միջոց է գտել և խայտառակել նրան քաղաքի բնակիչների առջև: Այս մասին հայտնում է Daily Star-ը:
Սառա անունով բրիտանուհին ավելի քան յոթ տարի հարաբերությունների մեջ է եղել ընկերոջ հետ։ Մի օր նա տեսել է տղամարդու նամակագրությունը մեկ այլ աղջկա հետ և իմացել դավաճանության մասին: Նա բաժանվել է զուգընկերոջից, սակայն որոշել է վրեժ լուծել նրանից՝ քաղաքի բնակիչներին պատմելով նրա դավաճանության մասին։
Դրա համար Սառան դիմել է մի ընկերության, որը զբաղվում է ֆուրգոնի վրա տեղադրված թվային էկրանին գովազդի տեղադրմամբ։ Նա փոքրիկ տեքստ է գրել՝ ուղղված նախկին զուգընկերոջը, որը հեռարձակվել է գովազդային վահանակի վրա։ Ֆուրգոնը տեղաշարժվել և կանգառ է կատարել քաղաքի տարբեր հատվածներում, ինչի շնորհիվ տղամարդու դավաճանության մասին իմացել են հարյուրավոր մարդիկ։ «Իմ դավաճան ընկերոջը՝ Դանիել Փեթելին։ Ես տեսել եմ հաղորդագրությունները: Յոթ ու կես տարի իզուր: Վայելիր «աշխատանքը», անբարոյական տականք։ Սառա», - գրված էր էկրանին:
Գովազդային վահանակի լուսանկարներն ու տեսանյութերը արագորեն տարածվեցին համացանցում: Դրանից հետո շատ օգտատերեր խնդրել են Սառային ավելի մանրամասն պատմել Դանիելի դավաճանության մասին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ