Չեմ հասկանում, Հայաստանի իշխանությունները մենակ փախնելու համար ե՞ն. արցախցի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Հադրութից, Շուշիից և Արցախի այլ օկուպացված բնակավայրերից բռնի տեղահանված արցախցիները, որոնք ամիսներով չեն ստացել իրենց թոշակները: Ակցիայի մասնակիցներից մի մասը տարիքային թոշակառուներն են, մյուսը՝ զինվորական թոշակառուներ, որոնք ուժային կառույցների երկարամյա ծառայության դիմաց ստացած թոշակները նույնպես չեն ստացել տևական ժամանակ: Այդ ընթացքում ակցիայի մասնակիցները հանդիպեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչայնին, ով շտապում էր կառավարություն։
«Հիմա կառավարությունում այս հարցով քննարկման եմ, հետ վերադառնամ, կպատասխանեմ հարցերին», - ասաց նախարարը։
«Գոնե հարգանք ունենար կանգներ ասեր՝ հարգելի սպաներ ձեր խնդիրը հասկանում եմ ու ձեր խնդրով գնում եմ կառավարություն, այլ ոչ թե՝ արհամարհեր ու գնար , չեմ հասկանում, Հայաստանի իշխանություները մենակ փախնելու համար ե՞ն, գոնե հարգանք ունենար կանգներ, խոսեր»,-ասաց արցախցի մայոր Արմեն Պետրոսյանը


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից