Նեպալում ևս մեկ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել՝ երեք օրվա ընթացքում երկրորդ անգամ
Նեպալում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացել են նաև Դելիում։ Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականի հրապարակումը։
Պարբերականը հիշեցնում է, որ երեք օրվա ընթացքում սա Նեպալում տեղի ունեցած երկրորդ հզոր երկրաշարժն է։ Նոյեմբերի 3-ին Նեպալում գրանցվել էր 6,4 մագնիտուդով երկրաշարժ, որը 155 մարդու կյանք էր խլել։ 250 մարդ վիրավորվել էր։ Այդ երկրաշարժի ցնցումները նույնպես զգացվել էին Հնդկաստանի հյուսիսում։
Ըստ Սեյսմոլոգիայի ազգային կենտրոնի՝ նոյեմբերի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ